Տեսություն

Միգրացիաներ
Միգրացիա: Տեսակները, ձևերը, դրդապատճառները: Միգրացիայի աշխարհագրություն
  
Յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակը փոխվում է ոչ միայն բնական շարժի (սերնդափոխություն), այլև մեխանիկական շարժի՝ միգրացիայի (գաղթերի) շնորհիվ:
Միգրացիան  (լատ. migratio,  migro- գաղթ, վերաբնակեցում) բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժն է մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ: Տարբերում ենք արտաքին (միջմայցամաքային և միջպետական) և ներքին (ներպետական) միգրացիաներ, միջշրջանային և գյուղական բնակավայրերից բնակչության վերաբնակեցումը քաղաքներում:
Արտագաղթողների և ներգաղթողների գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը: Միգրացիաները կարևոր դեր են կատարել մարդկության պատմության մեջ. նրանց հետ են կապված բնակեցման, հողի տնտեսական յուրացման, արտադրողական ուժերի զարգացման, ռասաների, ժողովուրդների ու լեզուների կազմավորման և աշխարհով մեկ տարածման գործընթացները:
 
Նկարը խորհդանշում է աշխարհի տարբեր երկրներ միգրանտների հոսքը:
 
955ed2ee6c764892dc256434f1179005.jpg  

Աշխարհագրության մի ճյուղը՝ միգրացիայի աշխարհագրությունն  ուսումնասիրում է միգրացիոն հոսքն առանձին տարածքների (երկրների, շրջանների) և բնակավայրերի տարբեր տիպերի, այդ հոսքերի կառուցվածքի միջև, ինչպես նաև նրա պատճառները, գործոնները և մոտիվները (շարժառիթները):
 
Ուշադրություն
Ինչպես գիտենք, ներկայումս հազարավոր միգրանտներ են գալիս Հայաստան և արտագաղթում Հայաստանից, հետևաբար՝ միգրացիայի աշխարհագրության շնորհիվ կարելի է ևս մեկ անգամ համոզվել, որ աշխարհագրությունը վերաբերում է իրական կյանքի խնդիրներին և օգնում հաղթահարել դրանք: 
Նկարում պատկերված է Աֆրկիկայի բնակիչների ներգաղթը Մալթա: Վերջին շրջանում հաճախակի են այն դեպքերը, երբ միգրանտների նավակները սուզվում են գերծանրաբեռնված լինելու կամ վատ եղանակի պատճառով:
 
eu_migration.jpeg
Միգրացիան լինում է կամավոր և բռնի: Եթե անձի միգրացիա կատարելու որոշումը կայացվել է ինքնակամ, առանց արտաքին գործոնների պարտադրանքի, ապա միգրացիան կամավոր է, եթե որոշումն ընդունվել է արտաքին գործոնների (բնական, հասարակական) ճնշման ներքո՝  այդպիսի միգրացիան բռնի է (դեպորտացիա):
 
Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ - տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն): Միգրացիա կարող է տեղի ունենալ նաև քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական և այլ պատճառներով:
Ըստ տարածքի ընդգրկման՝ միգրացիաները լինում են արտաքին և ներքին: Արտաքին միգրացիաներ են արտագաղթը (էմիգրացիան) և ներգաղթը (իմիգրացիան):
 
Նկարում ներկայացված են միգրացիաների տեսակները ըստ տևողության, կազմակերպման եղանակաների և ձևերի:
 
Միգրացիայի տեսակնը,տև.jpg
Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ այլ երկրի քաղաքացիների մուտքը տվյալ երկիր: Արտաքին միգրացիաներ դիտվել են մարդկության պատմության ողջ ընթացքում (օր՝ «ժողովուրդների մեծ գաղթը»): Ամերիկա, Ավստրալիա աշխարհամասերի հիմնական բնակչությունը Եվրոպայից ներգաղթածների սերունդներն են (միայն 19-րդ  դարում մոտ 60 մլն  մարդ է միգրացիա կատարել):
  
Միգրացիաների դրդապատճառները (շարժառիթները, մոտիվները)
 
Միգրացիայի դրդապատճառները.jpg
Կրոնական շարժառիթով զանգվածային գաղթեր են տեղի ունեցել 1947 թ.-ին Հնդկաստանում, երբ մահմեդականներն առանձնացան Պակիստանում, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականներ և բուդդայականներ տեղափոխվեցին Հնդկաստան:
 
Քաղաքական և ազգային միգրացիայի օրինակ է Ադրբեջանից մոտ 400 000 հայերի հարկադրված գաղթը (դեպորտացիան) (իրականում փախուստը կյանքը փրկելու նպատակով) ՀՀ և այլ երկրներ: Վերջին 20 տարվա  ընթացում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 1 մլն մարդ՝  հիմնականում սոցիալ-տնտեսական շարժառիթով:
 
Միգրացիաների տեսակները
 
Ներքին և արտաքին միգրացիա.jpg
Ներքին միգրացիան տեղի է ունենում հիմնականում չորս ուղղությամբ՝ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղիղ գյուղ, փոքր քաղաքից մեծ քաղաք: Բազմաթիվ երկրներում ներքին միգրացիաներ կատարվում են նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ:
 
Միգրանտների թվով առաջատար պետությունները  (2015 թ.)
 
mapp.png
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
ինտերակտիվ քարտեզ միգրացիայի վերաբերյալ-
http://indy100.independent.co.uk/article/this-great-map-lets-you-explore-the-history-of-migration-for-every-single-country--b1xiciWtpBe
http://blogs.scientificamerican.com/observations/global-migrant-flows-an-interactive-map/
Աղբյուրները
http://www.worldometers.info/world-population/population-by-country/