Տեսություն

Օքսիդներ
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:
Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
-ածխածինը՝ \((C)\)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:
  
-պղինձը՝ \((Cu )\) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ \(CuO\):
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը
Ուշադրություն
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
  
01-14.png
 
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
 
 -պինդ՝ P2O5
 
- հեղուկ՝ H2O
  
գազ՝ CO2 
 
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բ նական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։
Օքսիդները մեր շրջապատում: Դրանց կիրառությունը
Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝ CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝ SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։
 
giphy.gif
  
Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ \(CaO\) և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:
 
SiO2 VII.jpg
  
Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ \((Fe)\):
  
Նորագույն կապի միջոցներում կիրառվող մանրաթելերը պատրաստվում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից:
  
opticki-kabl-498_4db292131a0d8.jpg
  
Հանքային  ջրերի գազավորման  և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը:
 
Drinking_glass_00118.gif
  
Կան նաև թունավոր օքսիդներ. ծծմբի օքսիդը՝ SO2, ազոտի օքսիդը՝ NO2, շմոլ գազը \((CO)\), արսենի օքսիդը՝ մկնդեղը՝ As2O3:
 
images (21).jpg
Աղբյուրները
1. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք /Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, Զանգակ  հրատարակչություն
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան,Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.