Տեսություն

Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են:
taisnstūris.JPG 
Ուղղանկյան հատկությունները
Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ \(AB = CD\) \(BC = AD\)
 
taisnstūris 1.JPG
 
2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն \(90\)° է:
 
Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը \(180\)° է:
 
taisnstūris 2.JPG
 
3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ \(BO = OD\) \(AO = OC\)
 
Նաև՝ \(BO = OD = AO = OC\) (տես, միայն ուղղանկյուններին բնորոշ, վեցերորդ հատկությունը):
 
taisnstūris 3.JPG
 
4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:
 
taisnstūris 4.JPG
 
5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:
 
taisnstūris 6.JPG
Միայն ուղղանկյուններին բնորոշ հատկություն
6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ \(BD = AC\)
taisnstūris 3.JPG
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցև Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի..Յուդինա: Երկրաչափություն 8-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2007: