Տեսություն

Մարմինների փոխազդեցությունը
Հայտնի է, որ մարմնի արագությունը (մեծությունը և ուղղությունը) փոխվում է այլ մարմնի ազդեցության հետևանքով: 
Դիտարկենք, թե ի՞նչի հետևանքով է շարժվում դադարի վիճակում գտնվող մարմինը:
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է  և կապված է թելով: Սայլակը սեղանի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։
Այրենք թելը։ Թիթեղն ուղղվում է, բայց սայլակը տեղից  չի շարժվում՝ մնում է դադարի վիճակում:
 
images (14).jpg
 
Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղը ամրացնենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել  հակադիր ուղղություններով:
 
images (15).jpg
 
Ուշադրություն
Փորձը ցույց  տվեց, որ սայլակին արագություն հաղորդելու համար անհրաժեշտ է մեկ այլ մարմին (մյուս սայլակը): Փորձից հետևում է նաև, որ մի մարմնի ազդեցությունը մյուսի վրա միակողմանի չէ :
Քանի որ թելը կտրելիս երկու սայլակն էլ շարժվում են, ապա երկուսն էլ ազդում են իրար վրա՝ սայլակները փոխազդում են:
Այսինքն, փոխազդեցության հետևանքով երկու մարմինն էլ կարող են փոխել իրենց արագությունը:
Դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ անշարժ մարմինը սկսում է շարժվել, իսկ շարժվող մարմինն արագանում, դանդաղում, կամ փոխում է շարժման ուղղությունը միայն այն դեպքում, երբ  նրա վրա ազդում են այլ մարմիններ: