Տեսություն

Բազմությունների միավորում և հատում
\(X\) և \(Y\) բազմությունների միավորում անվանում են այն բազմությունը, որը բաղկացած է բոլոր այն տարրերից, որոնք պատկանում են \(X\) և \(Y\) բազմություններից գոնե մեկին: Միավորումը նշանակում են այսպես՝ XY
Բազմությունները հարմար է ներկայացնել շրջանների տեսքով, որոնք անվանում են Էյլերի շրջաններ: Նկարում բազմությունների միավորումը ներկված է կապույտ գույնով:
54_t03(2).bmp
 
\(X\) և \(Y\) բազմությունների հատում անվանում են այն բազմությունը, որի տարրերը պատկանում են միաժամանակ և՛ \(X\) և՛ \(Y\) բազմություններին: Հատումը նշանակում են այսպես՝ XY
Նկարում բազմությունների հատումը ներկված է նարնջագույնով:
 
54_t03(1).bmp
Օրինակ
Գտնենք \(A\) և \(B\) բազմությունների հատումը, եթե, A=0,1,2,3,4,5,6,7,8,9 և B=2,4,6,8,10
 
Ընդգրկենք ընդհանուր տարրերը և բացառենք մնացած տարրերը՝
 
AB=2,4,6,8
Վերջավոր բազմությունների դեպքում գոյություն ունի կապ երկու բազմությունների միավորման և հատման տարրերի թվերի միջև՝ (մոդուլի նշանը ցույց է տալիս բազմության տարրերի թիվը)
 
AB=A+BAB
 
Իրոք, եթե բազմություններն ունեն ընդհանուր անդամներ, ապա տարրերի ընդհանուր թիվը հաշվելիս, դրանք հաշվվում են երկու անգամ: Ուրեմն, պետք է մի անգամ հանել:   
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 7-րդ դասարան, Անտարես, 2011: