Տեսություն

Excel էլեկտրոնային աղյուսակում ստանդարտ ֆունկցիաների հավաքածու կա, որը նախատեսված է գործնականում հաճախ հանդիպող որոշ տիպի հաշվարկներ իրականացնելու համար, այս հավաքածուից մենք ուսումնասիրելու ենք միայն գումարի հաշվման համար նախատեսված SUM ֆունկցիան։     
Գումար հաշվելու SUM ստանդարտ ֆունկցիան բջիջների բլոկի վրա կիրառելու համար անհրաժեշտ է.
\(=>\) ընտրել այն բջիջը, որտեղ պետք է պահպանվի հաշվարկվելիք գումարի արժեքը,
\(=>\) Formulas ներդիրի Function Library խմբից ընտրել գումարի հաշվման համար նախատեսված   sum.png AutoSum գործիքը,
\(=>\) մկնիկի ձախ սեղմակով նշել այն բջիջները, որոնց պարունակությունների գումարն անհրաժեշտ է հաշվել,
\(=>\) սեղմել Enter ստեղնը կամ բանաձևերի դաշտի ptichka.png կոճակը։
Նկարում բերված օրինակում գումարման Sum(A1։C1) ստանդարտ ֆունկցիան կիրառվել է A1, B1 և C1 բջիջներով կզամված բլոկի համար։
 
sum1.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012