Տեսություն

Excel էլեկտրոնային աղյուսակը հնարավորություն է տալիս գրված բանաձևը տարածել նաև այլ վանդակների վրա։  Դրա համար անհրաժեշտ է.
 
\(=>\) մկնիկով ընտրել այն բջիջը, որտեղ գրված է բանաձևը,
\(=>\) մկնիկի ցուցիչը տեղադրել այդ բջիջի ստորին աջ գագաթում գտնվող քառակուսու վրա և, երբ այն կընդունի խաչի տեսք՝ մկնիկի ձախ սեղմակով հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ նշել այն վանդակները, որոնց վրա այդ բանաձևը պետք է տարածել։
sum2.png
Ուշադրություն
Excel-ը  մաթեմատիկական, ֆինանսական և վիճակագրական հաշվարկներ իրականացնող բանաձևերի և ֆունկցիաների հզոր ապարատ ունի։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012