Տեսություն

Ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության երկու՝ \(Phonetical\) (համահունչ ) և \(Typewriter\)(մեքենագիր) ձևեր գոյություն ունեն։
\(Phonetical\)  դեպքում հայերեն և ռուսերեն տառերին համապատասխանում են լատիներենի համահունչ տառերի ստեղները։
Phonetical դասավորության դեպքում հայկական այբուբենի այն տառերը, որոնք լատինական համահունչ տարբերակ չունեն, հիմնականում տեղակայվում են թվային ստեղների վրա։ Օրինակ՝ լատինական \(R\), ռուսական \(Р\) և հայկական \(Ռ\) տառերին համապատասխանում է ստեղնաշարի միևնույն ստեղնը, իսկ հայկական \(Թ\) և \(Ր\) տառերը տեղակայված են տառաթվային ստեղնաշարի համապատասխանաբար \(2\) և \(8\) թվանշաններին համապատասխանող ստեղների վրա։
kdwinarm.png
kdwinus.png
\(Typewriter\)-ի դեպքում տառերի դասավորությունը համընկնում է տպագրական մեքենաներին բնորոշ բաշխվածության հետ։
Typewriter տարբերակի դեպքում հայերեն, լատիներեն և ռուսերեն համահունչ տառերը տարբեր ստեղների վրա են տեղաբաշխվում։
 
kdwintypewriter.pngkdwinus.png

Տեքստային խմբագրիչների միջավայրում աշխատելիս հաճախ է մի լեզվի այբուբենից այլ լեզվի այբուբենին անցնելու անհրաժեշտություն ծագում։ Այբուբենի փոփոխման \(KDWin\) ծրագրով աշխատելու դեպքում մի լեզվի այբուբենից մյուսին անցնելու համար անհրաժեշտ է.
  • մկնիկի ցուցիչը տեղադրել  \(KDWin\)-ի տարբերանշանի վրա,
  • աջ սեղմակը սեղմել ու թողնել այնքան, մինչև որ ցանկալի այբուբենն ակտիվանա։
Այբուբենի փոփոխման նպատակով կարելի է նաև՝
  • մկնիկի ցուցիչով ընտրել \(KDWin\)տարբերանշանը,
  • բացված պատուհանում ընտրել այբուբենի փոփոխման դաշտի ▼ կոճակը,
  • բերված ցուցակից ընտրել անհրաժեշտ այբուբենը:
Այբուբենը կարելի է փոփոխել նաև ստեղնաշարի \(Alt\) ու \(Shift\) կամ \(Alt\), \(Ctrl\) ու \(Shift\) ստեղների համատեղ սեղմումով։
 
Անհրաժեշտ լեզվի այբուբենը կարելի է ակտիվացնել նաև պայմանանշանների դասավորության պատուհանի ձախ մասում՝ ընտրելով առկա դրոշներից անհրաժեշտը։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012