Տեսություն

Գտնենք \(67+5\) արտահայտության գումարը:

Տարբերակ 1
 
1. Արտահայտության \(2\)-րդ գումարելին՝ \(5\) -ը, ներկայացնենք \(3+2\) գումարի տեսքով,
 
2. \(67\) -ին գումարենք \(3\), կստանանք ամենամոտ կլոր թիվը՝ \(70\),
 
3. \(70\) -ին գումարենք \(2\), կստանանք \(72\):
 
Գրենք հավասարման տեսքով.
\( \) 
\(67+5=67 +(3+2)= (67 +3)+2=70+2=72\)
 
Տարբերակ 2
 
1. \(67\) թիվը ներկայացնենք \(60+7\) գումարի տեսքով,
  
2. \(7\) -ին գումարենք \(5\), կստանանք \(12\),
  
3. \(60\) -ին գումարենք \(12\), կստանանք \(72\):
  
Այժմ գրենք հավասարման տեսքով.
  
\(67+5=(60+7)+5=60+(7+5)=60+12=72\)
 
Գտնենք \(25+46\) արտահայտության գումարը:
 
1. Տրված երկու թվերն էլ ներկայացնենք երկու գումարելիների գումարների տեսքով.
 
\(20+5\) և \(40+6\),
 
2. Գումարենք կլոր թվերը. \(20+40=60\),
 
3. Գումարենք միավորները. \(5+6=11\),
4. \(60\) -ին գումարենք \(11\), կստանանք \(71\)
 
Գրենք հավասարման տեսքով.
\( \) 
\(25+46=(20+5)+(40+6)=(20+40)+(5+6)=60+11=71\)