Տեսություն

Երկնիշ թվեր գումարելիս կամ հանելիս հարմար է գործողությունները կատարել սյունակով:
 
Հանում
Գտնենք \(93-56\) արտահայտության արժեքը:
 
1. Միավորները գրում ենք իրար տակ, իսկ տասնավորները՝ իրար տակ:
 
9356
 
2. Հանման գործողությունը սկսում ենք միավորներից և, քանի որ 3-ից չենք կարող 6 հանել, տասնյակների սյունակից, այսինքն՝ 9-ից, 1 տասնյակ ենք պարտքով վերցնում և տալիս ենք միավորներին: Արդյունքում միավորների սյունակում ունենում ենք 13, որից հեշտությամբ կարող ենք 6 հանել.  
 
\(13-6=7\)
 
3. \(7\) թվանշանը գրում ենք միավորների տակ:
 
 
+93567
 
4. Հանում ենք տասնյակները. քանի որ տասնյակներից 1-ը պարտքով տվել ենք միավորներին, հետևաբար տասնյակների սյունակում մնացել է 8 տասնյակ:
\(8-5=3\)
 
5. \(3\) թվանշանը գրում ենք տասնյակների սյունակում:
 
 +935637
 
Այսպիսով՝ \(93-56\) արտահայտության տարբերությունը հավասար է \(37\)-ի:           
 
Ուշադրություն
Հիշի՛ր՝ միավորները հանում ենք միավորներից, տասնավորները՝ տասնավորներից: