Տեսություն

Բազմանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով
Հիշենք կարգային միավորները:
doc44.png
Թվի գրառության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա:
Օրինակ, \(235718\) թվի`
 
- հարյուրհազարյակների կարգում կա \(200000\) միավոր
 
- տասհազարյակների կարգում կա \(30000\) միավոր
 
- հազարյակների կարգում կա \(5000\) միավոր
 
- հարյուրյակների կարգում կա \(700\) միավոր
 
- տասնյակների կարգում կա \(10\) միավոր
 
- միավորների կարգում կա \(8\) միավոր
 
Հետևաբար, \(235718\) թիվը կարելի է գրել հետևյալ գումարի տեսքով՝ \(235718 = 200000 + 30000 + 5000 + 700 + 10 + 8\):
Ցանկացած բազմանիշ թիվ կարելի է ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով:
Օրինակ
ա) 29=20+9
 
բ) 738=700+30+8
 
գ) 9321=9000+300+20+1
 
դ) 4685=4000+600+80+5
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: