Տեսություն

Բազմանիշ թվի գրառումը կարգային միավորներով
Սա հինգ հազար երեք հարյուր քսանյոթ թիվն է: Այն քառանիշ թիվ է:
  
raz6.png
 
\(5327\) թիվն ունի չորս կարգ՝ հազարավորների, հարյուրավորների, տասնավորների և միավորների:
 
- հազարավորների կարգում \(5\) է, այն ցույց է տալիս, թե քանի հազարյակ կա
 
- հարյուրավորների կարգում \(3\) է, այն ցույց է տալիս, թե քանի հարյուրյակ կա
 
- տասնավորների կարգում \(2\) է, այն ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա
 
- միավորների կարգում \(7\) է, այն ցույց է տալիս, թե քանի միավոր կա
Եռանիշ թիվն ունի ընդամենը երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների:
Իսկ սա երկու հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր քսանվեց թիվն է: Այն վեցանիշ թիվ է:
 
raz7.png
 
\(257426\) թիվն ունի վեց կարգ՝ հարյուրհազարավորների, տասհազարավորների, հազարավորների, հարյուրավորների, տասնավորների և միավորների:
 
- հարյուրհազարավորների կարգում գրված է \(2\)
 
- տասհազարավորների կարգում գրված է \(5\)
 
- հազարավորների կարգում գրված է \(7\)
 
- հարյուրավորների կարգում գրված է \(4\)
 
- տասնավորների կարգում գրված է \(2\)
 
- միավորների կարգում գրված է \(6\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: