Տեսություն

Կապը չափման միավորների միջև
Հիշենք երկարության չափման միավորները՝ կիլոմետրը, մետրը, դեցիմետրը, սանտիմետրը և միլիմետրը:
 
1 կմ = 1000 մ
1 մ  =  100 սմ
1 դմ = 10 սմ
1 սմ = 10 մմ
 
Իրական կյանքում որոշակի երկարություններ չափելիս պետք է լինում դրանց միաժամանակ օգտագործումը:
 
Հազվագյուտ է պատահում, որ երկու քաղաքների միջև ճշգրիտ հեռավորությունը տրվի միայն կիլոմետրերով, օրինակ՝ \(300\) կմ:
 
Ավելի հաճախ այդ հեռավորությունը կիլոմետրերից բացի պարունակում է նաև որոշ քանակությամբ մետրեր, օրինակ՝ \(300\) կմ և \(74\) մ:
 
Աշակերտների հասակները հիմնականում մեծ են \(1\) մ-ից և փոքր են \(2\) մ-ից: 
 
Ուրեմն, պետք են սանտիմետրեր, օրինակ՝ \(1\) մ և \(48\) սմ:
 
izmerenie-rosta.jpg
 
Դիտարկենք ներքևի նկարի վրա նշված \(OM\) հատվածը և քանոնի միջոցով չափենք դրա երկարությունը:
 
Untitled-1.jpg 
 
Տեսնում ենք, որ \(OM\) հատվածի երկարությունը մեծ է \(6\) սմ-ից և փոքր է \(7\) սմ-ից:
Ուրեմն, այս հատվածի երկարությունը չափելու համար կպահանջվի չափման ավելի փոքր միավոոր՝ միլիմետրը
 
\(OM\) հատվածի երկարությունը կլինի \(6\) սմ և \(7\) մմ: 
 
Քանի որ \(1\) սմ \(= 10 \)մմ, ապա \(6\) սմ \(= 60 \)մմ: 
  
Ուրեմն, \(6\) սմ \(7\) մմ երկարությունը հավսար է \(67\) մմ-ի: 
  
Պատասխան՝ \(OM = 6\) սմ \(7\) մմ \(= 67 \)մմ:
 
Այսպիսով, եթե ուզում ենք պատասխանը ներկայացնել չափման միայն մեկ միավորի տեսքով, ապա այն պետք է գրել առավել փոքր միավորի միջոցով:
 
Ուրեմն, պետք է պարզել կապը մեծ և փոքր միավորների միջև:
 
1 դմ = 10 սմ = 100 մմ
1 մ = 10 դմ = 100 սմ = 1000 մմ
1 կմ = 1000 մ = 100000 սմ
 
Միլիմետրը մեր դիտարկած միավորներից ամենափոքրն է:
 
Ուշադրություն
1 սմ=10 մմ1 դմ=100 մմ1 մ=1000 մմ
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013