Տեսություն

Ժամանակի չափման միավորներ
Դու արդեն ծանոթ ես ժամանակի չափման որոշ միավորներին:
 
Շարժման խնդիրներ լուծելիս որպես ժամանակի չափման միավոր մենք հիմնականում օգտագործեցինք ժամը և րոպեն:
 
час5.png
 
Դրանք կարճ գրում ենք այսպես՝
ժամ = ժ
րոպե = ր
 
Ավելի կարճ ժամանակահատվածներ դիտարկելիս պահանջվում են չափման ավելի փոքր միավորներ:
 
Օրինակ՝ կարճ երկարությունների լողի մրցումների ժամանակ անիմաստ է օգտագործել ժամն ու րոպեն:
 
Depart4x100.jpg
 
Այս դեպքերում օգտագործում են վայրկյանը (նույնիսկ ավելի փոքր միավորներ):
 
час6.png
 
Գրում ենք այսպես՝
 
վայրկյան = վ
 
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
 
Օրինակ՝ երբ դու ձմռանը ուզում ես պարզել, թե ե՞րբ է գալու գարունը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթները, ամիսները:
 
Նույնը դու անում ես, երբ ուզում ես պարզել, թե որքա՞ն ժամանակ է մնացել մինչև արձակուրդների վերջը:
 
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, իսնչպիսին են՝ տարին և դարը:
 
Այս միավորներին մենք կանդրադարնանք հաջորդ թեմայում:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013