Տեսություն

Ժամացույց
Քեզ արդեն ծանոթ են ժամանակի չափման հիմնական միավորները՝ վայրկյանը, րոպեն, ժամը:
  
\(1\) ժ  \(=\)  \(60\) ր
  
 \(1\) ր  \(=\)  \(60\) վ
  
Այս երկու հավասարություններից բխում է հետևյալ հավասարությունը՝
 
\(1\) ժ  \(=\) \(60\) ր \(=\)  \(60 · 60\) վ \(=\) \(3600\) վ
  
Ժամանակի չափման խոշոր միավորները՝ ամիսը, շաբաթը, օրը հաշվում են օրացույցի օգնությամբ:
 
Ավելի փոքր միավորների չափման համար (ժամ, րոպե, վայրկյան) օգտագործում են ժամացույցը և վայրկյանաչափը:
 
58-thickbox_default.jpg  istock_000014830975_large.jpg  MA-2.JPG   
Ձեռքի ժամացույց                        Վայրկյանաչափ                        Էլեկտրոնային ժամացույց
 
Ժամացույցի վրա կատարված են \(12\) խոշոր բաժանումներ՝  \(1\)-ից \(12\)-ը:
 
Իրար հաջորդող խոշոր բաժանումների միջև կատարված են \(5\) մանր բաժանումներ:
 
Casi1.png
 
Ժամացույցն ունի մեծ և փոքր երկու սլաք:
 
Մեծ սլաքը ցույց է տալիս րոպեները, իսկ փոքր սլաքը՝ ժամերը:
 
Ուշադրություն
\(1\) ժամում մեծ սլաքը (րոպեների) կատարում է մի ամբողջ պտույտ, իսկ փոքրը սլաքը (ժամերի) տեղաշարժվում է մեկ խոշոր բաժանման չափով:  
 
Վերևի նկարում ժամերի սլաքը ցույց է տալիս \(8\)-ի վրա, իսկ րոպեների սլաքը՝ \(12\)-ի:
 
Ժամացույցը ցույց է տալիս, որ ժամը ուղիղ \(8\)-ն է:
 
Ներքևի նկարում ժամերի սլաքը գտնվում է \(3\)-ի և \(4\)-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս \(6\)-ը:
 
Այս ժամացույցը ցույց է տալիս \(3\) ժամ \(30\) րոպե (երեքանց կես):
 
Casi2.png
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013