Տեսություն

Թվերի գրառումը
Թվերը գրի են առնվում ընդամենը տասը նշանների միջոցով, որոնք կոչվում են թվանշաններ՝
  
number.png
\(0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9\) թվանշանները կոչվում են արաբական:
Ավելի քան երկու հազար տարի առաջ են ստեղծվել հռոմեական թվանշանները: Հին Հռոմում թվերը գրում էին լատիներեն այբուբենի տառերի միջոցով:
\(I - 1; V - 5; X - 10; L - 50; C - 100; D - 500; M - 1000\)՝  այս տառերը անվանում են հռոմեական թվանշաններ:   
Հռոմեական թվանշաններով կարելի է կատարել գումարում և հանում:
Պայմանավորվածության համաձայն, հռոմեական թվանշանները գումարելիս առաջինը գրում են մեծ թիվը, իսկ հետո՝ փոքրը: Հանման ժամանակ գրառումը կատարվում է հակառակ կարգով՝ սկզբում փոքր թիվը, հետո՝ մեծը: 
Օրինակ
\(VI = 5+1; IV = 5-1\) 
Այս եղանակով մեծ թվերի գրառումը բավականին բարդ է: Ներկայումս հռոմեական թվանշանները օգտագործում են միայն բավականաչափ փոքր թվերի գրառման համար, օրինակ՝ դարերի կամ գրքերի գլուխների:
 
Հին Հայաստանում թվերի գրառման համար օգտագործում էին հայերեն տառերը:
 
այբ.png
 
Այս աղյուսակում թվի գրառումը նրա վերևի տառն է, օրինակ՝ \(1\) -ը գրվում է \(Ա\) տառով, \(2\) -ը \(Բ\) տառով, \(10\) -ը  \(Ժ\) տառով և այլն:
Օրինակ
Մատենադարանի մուտքի մոտ, հայերեն տառերով գրված է նրա հիմնադրման տարեթիվը՝ \(1957:\) Պարզենք այս տարեթվի գրառումը հայերեն տառերով:
Աղյուսակից երևում է, որ \(1000 = Ռ\), \(900 = Ջ\), \(50 = Ծ\), \(7 = Է\)
 
Պատասխան՝ \(1957 = ՌՋԾԷ\)
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: