Տեսություն

Մեզ հայտնի են գումարման և բազմապատկման հետևյալ օրենքները:
 
Սա գումարման տեղափոխական օրենքն է:
1. Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:
5+4=4+5=9
 
Սա գումարման զուգորդական օրենքն  է:
2. Գումարի արժեքը կախված չէ այն բանից, թե գումարելիները ինչպես են խմբավորված, այսինքն՝ թվին երկու թվեր գումարելիս, կարելի է սկզբում գումարել առաջին թիվը, և ապա ստացվածին գումարել երկրորդ թիվը:
6+(4+5)=(6+4)+5=15
 
Սա բազմապատկման տեղափոխական օրենքն է:
3. Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում:
74=47=28
 
Սա բազմապատկման զուգորդական օրենքն է:
4. Արտադրյալի արժեքը կախված չէ այն բանից, թե արտադրիչները ինչպես են խմբավորված, այսինքն՝ թիվը երկու թվերով բազմապատկելիս, կարելի է սկզբում բազմապատկել առաջին թվով, և ապա ստացվածը բազմապատկել երկրորդ թվով:
(34)5=3(45)=60
 
Սա բազմապատկման բաշխական օրենքն է գումարման նկատմամբ:
5. Թիվը երկու թվերի գումարով բազմապատկելիս, կարելի է այն բազմապատկել թվերից յուրաքանչյուրով և գումարել ստացված արտադրյալները:
(20+6)2=202+62=40+12=52
 
Կիրառելով այս օրենքները, կարելի է հաշվարկները պարզեցնել:
 
48+79+52=(48+52)+79=100+79=17947625=76(425)=76100=7600
 
Այս օրինակներում կիրառեցինք գումարման և բազմապատկման զուգորդական օրենքները:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: