Տեսություն

Մաթեմատիկայում շատ մեծություններ ունեն իրենց հատուկ նշանակումները:
Մակերեսն ընդունված է նշանակել \(S\) մեծատառով, պարագիծը՝ \(P\) մեծատառով, ուղղանկյան կողմեը՝ \(a\) և \(b\) փոքրատառերով, անցած ճանապարհը՝ \(s\) փոքրատառով, արագությունը \(v\), իսկ ժամանակը \(t\) տառերով:
 
Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին՝ S=ab
 
прямоугolnik.png
 
Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին՝ P=a+a+b+b=2(a+b)
 
Անցած ճանապարհը հավասար է արագության և ժամանակի արտադրյալին՝ s=vt
Որևէ մեծության արժեքի հաշվման կանոնը նկարագրող գրառումը կոչվում է բանաձև:
Ուշադրություն
Հետևաբար, վերևում բերված բոլոր գրառումները բանաձևեր են:
Կիրառելով այդ բանաձևերը, կարելի է հաշվել ուղղանկյան մակերեսն ու պարագիծը, անցած ճանապարհը:
Օրինակ
Դիցուք \(a = 12 սմ\) և \(b = 18 սմ\), ապա S=1218=216(սմ2)P=212+18=60(սմ)
Եթե \(v = 15 կմ/ժ\) և \(t = 2ժ\), ապա s=152=30(կմ)
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: