Տեսություն

Ավոգադրոյի օրենքից բխում է, որ գազային նյութերի ծավալները և նյութաքանակներն ուղիղ համեմատական են`  V1:V2:V3...=n1:n2:n3...
 
Այս մաթեմատիկական առնչությունն էապես հեշտացնում է գազային նյութերի մասնակցությամբ ընթացող ռեակցիների հավասարումների հիման վրա հաշվարկներ կատարելը: Այդ հավասարումներում առկա քանակաչափական գործակիցները ցույց են տալիս ոչ միայն նյութերի քանակների, այլ նաև ծավալների հարաբերակցություն:
Օրինակ
Մեթան գազի ջերմային քայքայումը  \(1500° C\) պայմաններում ընթանում է ըստ հետևյալ քիմիական հավասարման` 2CH41500C2H2+3H2 

Ավոգադրոյի օրենքից
բխում է, որ
 
 n(CH4):n(C2H2):n(H2)=V(CH4):V(C2H2):V(H2)=2:1:3 
Օրինակ
Խնդիր. 
 
Հաշվենք  քանի՞ լիտր ացետիլեն կստացվի \(250\) լիտր մեթանի քայքայումից: 
  
Լուծում. Ըստ մեթանի քայքայման ռեակցիայի հավասարման՝  \(2 : 1 = 250 : X\),  որտեղից՝  \(X= 250 : 2 = 125\) լիտր
  
 
Պատասխան՝ \(125\)
 
Խնդիր. 
 
Ի՞նչ քանակով (մոլ) ամոնիակ կարող է ստացվել \(840\) լիտր (ն.պ.) ջրածնի և անհրաժեշտ քանակով ազոտի փոխազդեցությունից.
 
1. ռեակցիայի քանակական ելքի դեպքում
 
2. ռեակցիայի \(80\) % ելքի դեպքում
                             
618d6ba1cab441300cae36dc181ac8a9.jpg

Լուծում.  Ռեակցիայի \(80\) % ելքի դեպքում գործնականում ստացվող ամոնիակի քանակը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվել ամոնիակի տեսականորեն հաշված առավելագույն քանակի \(80\) % -ը. 
 
n=n80100=2580100=20 մոլ
 
Պատասխան 2.՝ \(20\)