Տեսություն

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը \(47,2\) % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18  
 
Թթվածին տարրի բնութագիրը`
  
Հայերեն անվանումԼատիներեն անվանումՔիմիական նշանՔիմիական
 նշանի արտասանություն
Հարաբերական ատոմային զանգված \((Ar)\)
Օքսիդացման աստիճանը
միացություններում
 
Թթվածին\(Oxygenium\)      \(Օ\)        \(Օ\)\(15,9994\)\(16\)Հիմնականում՝ \(-2,\)պերօքսիդներում՝ \(-1,\)ֆտորի հետ միացություններում՝
\(+1\) և \(+2\)

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության \(Vl\) խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  \(8\) է, միջուկի լիցքը՝ \(+8\): Թթվածնի ատոմում առկա \(8\)  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` \(2\) էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` \(6\):  \(6\) էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը \(2\) էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը  միացություններում երկվալենտ է:
 
th.jpg
          Թթվածնի ատոմի կառուցվածքը
 
Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
  
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:
th (3).jpgth (1).jpg
 Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:
 
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ \(Mr\) (Օ2) \(=32\)
Մոլային զանգվածը՝ \(M\)(Օ2) \(=32 \)գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ \(Vm =22,4\) լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի \(1/5\) մասը  կամ ծավալի \(21\)  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:
Աղբյուրները
Լ.Ա. Սահակյան, Ք.Հ. Բդոյան Քիմիա 8 Երևան 2014