Տեսություն

Ալկալիական մետաղների քիմիական հատկությունները
Ալկալիական մետաղները բնութագրվում են ամենամեծ քիմիական ակտիվությամբ` բոլոր մետաղների համեմատ:
Քանի որ ալկալիական մետաղները հեշտությամբ օքսիդանում են օդի թթվածնով, դրանք պահեստավորվում են տարաներում՝ հաստ կերոսինի շերտի տակ:
 
Без названия.jpg

Ալկալիական մետաղների և թթվածնի փոխազդեցությունից առաջանում են տարբեր բաղադրություն ունեցող արգասիքներ: Թթվածնի ու մետաղների փոխազդեցությունից հիմնային օքսիդ առաջացնում է միայն լիթիումը. 4Li + O2 = 2Li2О
 
10787767_w640_h640_zagruzhennoe_3.jpg
                Լիթիումի օքսիդ
 
Մնացած ալկալիական մետաղներն առաջացնում են պերօքսիդներ` Na2O2K2O 2 և գերօքսիդներ՝  K2O4Rb2O4: Այս միացություններում թթվածնի օքսիդացման աստիճանը ոչ թե \(-2\) է, այլ \(-1,\)\(-1/2\) և այլն:
 
Օքսիդներ կարելի է ստանալ, օրինակ` տաքացնելով պերօքսիդը մետաղի հետ` ըստ հետևյալ հավասարմների.
 
2Na + O 22Na2O2Na2O2 +2Na = 2Na2O
  
Untitled.png2014.png
  
Բոլոր ալկալիական մետաղները փոխազդում են ծծմբի և ցանկացած հալոգենի հետ.
 
2Na + CI2 = 2NaCI      2K + Br2 = 2KBr2Cs + I2 = 2CsI  2Na + S = Na2S

Սենյակային ջերմաստիճանում ազոտի հետ փոխազդում է միայն լիթիումը.
 
6LiN2 = 2Li3N

Մնացած ալկալիական մետաղներն ազոտի հետ փոխազդում են տաքացման պայմաններում:

Ջրածնի մթնոլորտում, ալկալիական մետաղները տաքացնելիս, առաջացնում են հիդրիդներ, որոնք հեշտությամբ հիդրոլիզվում են:
Օրինակ
2Na + H2= 2NaHNaH + H2O = NaOH + H2
Հիդրիդները սպիտակ, պինդ իոնական բյուրեղավանդակով միացություններ են` նման քլորիդներին:
519px-Sodium-hydride-3D-vdW.png
Նատրիումի հիդրիդ բյուրեղավանդակը

Ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից առաջանում է ալկալի և անջատվում է ջրածին.
 
2Na + 2H2O = 2NaOH + H2
 
Նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
  
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015