Տեսություն

Սիլիցիումի \((IV)\) օքսիդ
Սիլիցիումի \((IV)\) օքսիդը (քվարցը) ատոմային բյուրեղավանդակով, կարծր, դժվարահալ նյութ է: Այս օքսիդը համարվում է անօրգանական պոլիմեր \((\)(SiO2)n\()\), որի կրկնվող օղակն է՝ SiO2-ը:
 
main-qimg-76904349de94014b53e2890a4b767263.png
Քիմիական հատկությունները
Սիլիկաթթվի անհիդրիդը՝ սիլիցիումի (IV) օքսիդը թթվային օքսիդ է, սակայն ի տարբերություն այլ թթվային օքսիդների, ջրում չի լուծվում և վերջինիս հետ չի փոխազդում:
SiO2-ը փոխազդում է ալկալիների և բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ հիմնային օքսիդների հետ, առաջացնելով աղեր՝ սիլիկատներ:
Օրինակ
SiO2+2KOHK2SiO3+H2OSiO2+BaOt°BaSiO3
 
silikat.jpg  3a73e388c99a7fd69809b472344ae9ae.jpg
     Կալիումի սիլիկատ                                       Բարիումի սիլիկատ
 
 
Սենյակային ջերմաստիճանում սիլիցիումի \((IV)\) օքսիդը լուծվում է ֆտորաջրածնական թթվում:
 
SiO2+4HF=SiF4+2H2O
 
Արդյունաբերությունում մի շարք սիլիկատներ ստանալու նպատակով սիլիցիումի \((IV)\) օքսիդը միահալում են համապատասխան աղերի հետ:
 
Օրինակ
SiO2+CaCO3t°CaSiO3+CO2
Քվարցը դանդաղ փոխազդում է հալված նատրիումի կարբոնատի հետ և ստացվում է նատրիումի սիլիկատ (հեղուկ ապակի):
 
SiO2+Na2CO3t°Na2SiO3+CO2
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015