Տեսություն

Քլոր՝ պարզ նյութ: Քլորի ստացումը:
Screenshot_91.png  13.jpg
 
Բնական քլորը երկու իզոտոպի խառնուրդ է` Cl1735 \( (\)\(75,5\)%\()\) և Cl1737\((\)\(24,5\)%\():\)
 
Քլոր տարրի հարաբերական ատոմային զանգվածը որոշվում է հետևյալ ձևով.
 
Ar(Cl)=75,535+24,53710035,5
 
Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով դեղնականաչավուն գազ է: Սենյակային ջերմաստիճանում \(1\) ծավալ ջրում \(2,5\) ծավալ քլոր է լուծվում, առաջացնելով դեղնավուն լուծույթ՝ քլորաջուր:
 
chlorine-55.jpg
                    Գազային քլոր
 
znakcom-73511-300x218.jpg
                        Քլորաջուր
  
Գազային քլորը մոտ \(0,6\) ՄՊա ճնշման տակ, սենյակային ջերմաստիճանում վերածվում է հեղուկի
 
Հեղուկ քլորը պահում են և փոխադրում եմ պողպատե տարաներում:
 
картинка190.jpg 
    Հեղուկ քլորի տարաները

Ե՛վ արդյունաբերության մեջ, և՛ լաբորատորիայում քլոր ստանում են քլորիդ \((\)Cl\()\) իոնների օքսիդացումից՝
 
2CI¯ − 2e = CI 2
                                                                                    
Լաբորատորիայում քլոր ստանում են հիմնականում աղաթթվի ու մանգանի\((IV)\) օքսիդի փոխազդեցությունից՝
 
 4HCI + MnO2 = CI2MnCI2 + 2H2O
 
wpermr13.gif
          Քլորի ստացման սարք
 
Որպես օքսիդացնող նյութ կարելի է վերցնել նաև՝ KCIO3,KMnO4,K2Cr2O7 և այլն:
                               
KClO3+6HCl=KCl+3Cl2+3H2O

Արդյունաբերության մեջ քլոր ստանում են նատրիումի քլորիդի հալույթի կամ խիտ ջրային լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնելով (էլեկտրոլիզից):
 
2NaCl+2H2OէլեկտրոլիզH2+Cl2+2NaOH
 
download (1).jpg
Նատրիումի քլորիդի ջրային լուծույթի
                 էլեկտրոլիզ
 
Յուրաքանչյուր տարրի աշխարհում արտադրվում է մոտ \(30\) մլն տոննա քլոր:
Աղբյուրները
Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015