Տեսություն

Ծծմբի\((IV)\) օքսիդ:
Ծծմբի կարևոր միացություններնից են իր օքսիդները:
 
Ծծմբի\((IV)\) օքսիդ` SO2 (ծծմբային անհիդրիդ կամ ծծմբային գազ)
 
slide_9.jpg
SO2-ի կառուցվածքային բանաձևը և մոլեկուլի մոդելը
 
 
Ուշադրություն
SO2-ի մոլեկուլում քիմիական կապը կովալենտային բևեռային է, ծծմբի օքսիդացման աստիճանը` \(+4\)
Ֆիզիկական հատկությունները:
Սուր հոտով, օդից \(2,2\) անգամ ծանր անգույն գազ է, լավ լուծվում է ջրում (\(1\) ծավալ ջրում լուծվում է \(40\) ծավալ (ն.պ.) SO2)
 
803129.jpg
 
Ստացումը արդյունաբերության մեջ: 
IMG_4392_5.2-493x740.jpg
Արդյունաբերության մեջ SO2 ստացվում է.
  •  Ծծումբը թթվածնում այրելիս.
S+O2=SO2
 
  •  Սուլֆիդների օքսիդացումից.
4FeS2 + 11O2 =2Fe2O3 + 8SO22ZnS + 3O2 =  2ZnO + 2SO2
 
  •  Ծծմբաջրածնի լրիվ այրումից.
2H2S + 3O 22SO2 + 2H2O

Ստացումը լաբորատորիայում: 
bio7.jpg
Լաբորատորիայում ծծմբային գազ ստանում են չոր սուլֆիտների հետ ծծմբական թթվի խառնուրդի տաքացումից.
 
image035.gif
 
Na2SO3+H2SO4=Na2SO4+H2O+SO2
 
Քիմիական հատկությունները:
SO2-ը թթվային օքսիդ է, ուստի ցուցաբերում է թթվային օքսիդներին բնորոշ հատկություններ: Այն փոխազդում է
  •  Ջրի հետ.
 Ջրում լուծելիս առաջացնում է թույլ երկհիմն, անկայուն թթու` H2SO3 (գոյություն ունի միայն ջրային լուծույթում).
                                      
SO2+H2OH2SO3   
 
hqdefault.jpg 
Ծծմբային թթվի ստացումը 
 
 
 download.png
Ծծմբային թթվի մոլեկուլի կառուցվածքը
 
 
 p.jpg
Ծծմբային թթվի մոլեկուլի մոդելը
 
  • Ալկալիների հետ.
Ծծմբի\((IV)\) օքսիդը` SO2 և ալկալիների (լուծույթների) փոխազդեցության հետևանքով առաջանում են երկու տեսակի աղեր՝ թթու՝ հիդրոսուլֆիտներ և չեզոք՝ սուլֆիտներ
 
SO2+NaOH=NaHSO3SO2+2NaOH=Na2SO3+H2O
 
t0179759851bb02c0a8.jpg  tovar-579670.jpg
Նատրիումի հիդրոսուլֆիտ՝ NaHSO3       Նատրիումի սուլֆիտ՝ Na2SO3
 
  • Հիմնային օքսիդների հետ.
SO2+CaO=CaSO3
 
Ծծմբի\((IV)\) օքսիդում ծծումբ տարրի օքսիդացման աստիճանը \(+4\) է և ռեակցիաներում կարող է ցուցաբերել և՛ օքսիդացնող, և՛ վերականգնող հատկություններ:
 
Օքսիդացման ռեակցիաներ՝

 2SO2 + O2 = 2SO3SO2 + Br 22H2O =  H2SO4 + 2HBr

Վերականգնման ռեակցիայի օրինակ՝

SO22H2S =3S + 2H2O
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015