Տեսություն

Հարգելի՛ ուսուցիչ, այս նյութը Ձեզ կօգնի հասկանալ․
  • ինչպե՞ս սկսել ԻմԴպրոց կայքի գործառույթների փորձարկումը Ձեր դասարանում;
  • ինչպե՞ս տեսնել ԻմԴպրոց կայքի ընթացիկ կամ ավարտված փորձարկման վերաբերյալ տեղեկատվությունը Ձեր դասարանում։ 
Սկիզբ
Մուտք գործեք ԻմԴպրոց Ձեր մուտքանունով և գաղտնաբառով (որպես «Ուսուցիչ») կամ մուտք գործեք Ձեր էլեկտրոնային մատյանի միջոցով։ Դուք գտնվում եք ԻմԴպրոց կրթական կայքում։
 
Կայքի գլխավոր էջում Դուք կտեսնեք «Իմ դասարանները» բլոկը։ Ձեր բլոկում արդեն առկա է ամենաքիչը մեկ դասարան։ 
  • Եթե դասարանն արդեն սկսել է փորձարկումը, ապա Դուք կտեսնեք «Փորձարկումը մինչև (ամսաթիվ)» գրառումը։ Մանրամասներն իմանալու համար հետևեք հղմանը։
Снимок54-1.JPG
 
  • Եթե դասարանում փորձարկումը հասանելի չէ, ապա բլոկում փորձարկման վերաբերյալ տեղեկատվություն չի լինի։ Առավել մանրամասն կարդացեք հաջորդիվ։
Снимок55.JPG
  • Եթե դասարանում փորձարկումը հասանելի է և դեռ սկսված չէ, ապա Դուք կտեսնեք «Սկսել փորձարկումը» հղումը։ Սեղմեք հղման վրա։
Снимок56.JPG
 
Դուք հայտնվել եք «Դպրոցի անձնական էջի Իմ+ փորձարկում» ներդիրում
Փորձարկման մեկնարկ (նոր փորձարկում)
Եթե դասարանում դեռ փորձարկումը սկսված չէ, ապա դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Նոր փորձարկում» բլոկը։ Կարդացեք բլոկում առկա տեղեկությունը։ 
 
Փորձարկումը սկսելու համար սեղմեք «Սկսել փորձարկումը» կոճակը։
 
Снимок57.JPG

Շնորհավորում ենք։ Փորձարկումը հաջողությամբ սկսված է։ Սպասեք \(5\) րոպե և շարունակեք աշխատել կայքում։
  
Снимок58.JPG
Փորձարկման համար դասարանում պետք է լինի առնվազն \(5\) աշակերտ։ Եթե փորձարկման համար հարկավոր է գրանցել աշակերտների, ապա բլոկում կլինի «Փորձարկումը սկսելու համար անհրաժեշտ է» հուշումը։
 
Снимок59.jpg
 
Սեղմեք «Ավելացնել օգտատերեր» կոճակը և գրանցեք աշակերտներին։ Աշակերտների գրանցման վերաբերյալ կարդացեք հետևյալ հղումով՝ ««ԻմԴպրոց» կայքի աշակերտների գրանցումն ուսուցչի կողմից»։
Ուշադրություն
Յուրաքանչյուր դասարանին փորձարկումը (անվճար «Իմ+ բաժանորդագրություն») տրվում է միայն մեկ անգամ։
 
Դուք կարող եք սկսել փորձարկումը, եթե դասարանում գրանցված է առնվազան \(5\) աշակերտ, իսկ մյուսներին դասարանում ավելի ուշ ավելացնել։ Սակայն հաշվի առեք, որ փորձարկման ժամկետն ամբողջ դասարանի համար ավարտվում է նշված ժամկետում, այդ իսկ պատճառով կայքում հնարավորինս արագ գրանցեք ամբողջ դասարանը։
 
Բոլորովին պարտադիր չէ ԻմԴպրոց կայքի փորձարկմանը սահմանափակվել մեկ դասարանով․ կայքում գրանցումից հետո \(30\) օրվա ընթացքում ուսուցիչը կարող է սկսել փորձարկումը մի քանի դասարաններում։
Դասարանում փորձարկումն ակտիվ է
Եթե դասարանում փորձարկումն արդեն սկսված է, ապա դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Փորձարկումն ակտիվ է» բլոկը։  
 
Снимок60.JPG
 
Բլոկում կհայտնվի փորձարկման վերաբերյալ տեղեկատվություն․
  1. Մինչև ե՞րբ է ակտիվ փորձարկումը (ե՞րբ այն կավարտվի)։
  2. Վերահսկող՝ փորձարկումը թողարկած ուսուցիչը։
  3. Փորձարկման շրջանակներում որքա՞ն անվճար «Իմ+» է տրվել այդ դասարանում (քանի՞ աշակերտ է մասնակցում փորձարկմանը)։
  4. Գրանցված ուսուցիչները այն ուսուցիչներն են, որոնք նույնպես տվյալ դասարանում իրականացնում են ԻմԴպրոց փորձարկումը։
  5. Տվյալ փորձարկման եզակի նույնականացման համարը։ Սա կարող է պետք գալ «ԻմԴպրոց» թիմին դիմելու ժամանակ։
Եթե Դուք ցանկանում եք տվյալ դասարանում ԻմԴպրոց կայքի փորձարկում իրականացնել, սակայն այն արդեն սկսել է մեկ ուրիշ ուսուցիչ, ապա սեղմեք «Միանալ» կոճակին։ Դուք կմիանաք տվյալ դասարանում փորձարկմանը, իսկ Ձեր «Իմ+ բաժանորդագրությունը» կերկարաձգվի մինչև տվյալ փորձարկման ավարտը։
 
Снимок60-2.JPG
Դասարանում փորձարկումը հասանելի չէ
ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում ԻմԴպրոց համակարգի փորձարկման ծրագիրը մշակվել է այն կրթական հաստատությունների համար, որոնք առաջին անգամ են գրանցվում կայքում և որոնք դասարանների համար չունեն «Իմ+»։ Փորձարկումը հնարավորություն է տալիս ինքնուրույն, քայլ առ քայլ յուրացնել ԻմԴպրոց կայքի ռեսուրսը և այն ներդնել մանկավարժական գործունեության մեջ։
 
Եթե Ձեր դպրոցում արդեն առկա են «Իմ+ բաժանորդագրություն» ունեցող դասարաններ, ապա՝
  • ՏՀՏ գրագիտության «Նորարար» դասընթացի շրջանակներում Ձեզ համար անվճար փորձարկում չի նախատեսվում;
  • Դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Փորձարկումը հասանելի չէ» բլոկը։
Снимок62.JPG
 
Եթե Ձեր դպրոցում փորձարկումը հասանելի չէ, նշանակում է՝
  1. Դպրոցն արդեն անցել է փորձարկումը և որոշում է ընդունել ուսուցիչների և աշակերտների համար մեկ տարի տևողությամբ «Իմ+ բաժանորդագրություն» ձեռք բերել։
  2. Ամենայն հավանականությամբ դպրոցում առկա են ազատ «Իմ+» բաժանորդագրություններ, որոնք Դուք կարող եք տրամադրել Ձեր աշակերտներին:
Սեղմեք «Իմ+» բաժանորդագրության կառավարում» կոճակը և ակտիվացրեք «Իմ+»-ը: «Իմ+» բաժանորդագրությունների կառավարման ցուցումները կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ ««Իմ+ բաժանորդագրության» ակտիվացում: Դասարաններ, որոնց հասանելի չէ փորձարկումը»:
  
Եթե բաժանորդագրությունները չեն բավականացնում, առաջարկում ենք Ձեզ փորձարկմանը միանալ արտոնյալ պայմաններով և դիմել ԻմԴպրոցի աշխատակցին, ով համակարգում է Ձեր ուսումնական հաստատությունը:
 
Այդ դասարանի փորձարկման կամ «Իմ+ բաժանորդագրության» վերաբերյալ Դուք կարող եք ցանկացած հարց ուղղել՝ սեղմելով «Հարց ուղղել» կոճակը։ Հայտնված պատուհանում գրեք Ձեր հարցը և սեղմեք «Ուղարկել» կոճակը։ ԻմԴպրոց կայքի աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ։  
Դասարանում փորձարկումն ավարտված է
Եթե դասարանում փորձարկումն արդեն ավարտված է, ապա դասարանի անձնական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում Դուք կտեսնեք «Փորձարկումն ավարտված է» բլոկը։
 
Բլոկում կգտնեք տեղեկություն ավարտված փորձարկման մասին․
  1. Փորձարկման ժամանակահատվածը։
  2. Վերահսկող՝ փորձարկումը սկսած ուսուցիչը։
  3. Տվյալ փորձարկման եզակի նույնականացման համարը։ Սա կարող է պետք գալ «ԻմԴպրոց» թիմին դիմելու ժամանակ։
«Հաճախ տրվող հարցեր» բլոկը
Դասարանի անհատական էջի «Իմ+ փորձարկում» ներդիրում միշտ առկա է «Հաճախ տրվող հարցեր» բլոկը։
 
Եթե սեղմեք հարցի վրա, ապա կբացվի հարցի պատասխանը։
 
Снимок51.JPG
Ինչպե՞ս փորձարկման վերաբերյալ հարց ուղղել
Եթե «Հաճախ տրվող հարցեր» բլոկը Ձեզ չօգնի, ապա Դուք կարող եք այդ դասարանի փորձարկման, ինչպես նաև «Իմ+ բաժանորդագրությունների» վերաբերյալ ցանկացած հարց ուղղել՝ սեղմելով փորձարկման վերաբերյալ տեղեկատվական բլոկի «Հարց ուղղել» կոճակը։ 
 
Снимок53.JPG
 
Հայտնված պատուհանում գրեք Ձեր հարցը և սեղմեք «Ուղարկել» կոճակը։ ԻմԴպրոց կայքի աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ։  
 
Снимок52.JPG