Տեսություն

«Առարկաների յուրացում»: Սկիզբը և հաշվետվությունը
Այս թեման կարևոր է ԻմԴպրոց կայքում գրանցված այն ուսուցիչների համար, ովքեր անցել են նույնականացման գործընթացը, իրենց աշակերտների համար կայքից ընտրել են ուսումնական նյութեր և գրանցել են նրանց։
 
Եթե Դուք բաց եք թողել այս փուլերից որևէ մեկը, ապա անդրադարձեք ԻմԴպրոց կայքի «ՏՀՏ գրագիտություն» դասընթացի նախորդ թեմաներին։
Եվ այսպես, դասարանում Դուք սկսել եք օգտագործել «Առարկաներ» բաժինը։ ԻմԴպրոց համակարգի արդյունավետությունն արտահայտվում է նաև նրանում, որ Դուք կարող եք ավտոմատ հաշվետվություն ստանալ: Ձեր աշակերտների հետ «Առարկաներ» բաժնով աշխատանքն սկսելուց անմիջապես հետո «Աշակերտների արդյունքները» բաժնում կհայտնվեն համակարգի կողմից ստուգված արդյունքները և նույնիսկ սահմանված գնահատականները։
 
Նախորդ թեմաներից Դուք իմացաք, որ ԻմԴպրոց կայքի հնարավորությունները դասարանում կիրառելու գործընթացը ներառում է՝
  • տեսության ներկայացում;
  • ինտերակտիվ գրատախտակի/պրոյեկտորի մոտ մեկ աշակերտի կողմից առաջադրանքների կատարում;
  • դասարանի բոլոր աշակերտների հաջորդաբար հարցում (պլանշետով, հեռախոսով, համակարգչով);
  • դասարանի բոլոր աշակերտների միասնական հարցում (պլանշետով, հեռախոսով, համակարգչով);
  • կարճ ստուգողական, գիտելիքների ստուգում՝ (պլանշետով, հեռախոսով, համակարգչով) թեստային աշխատակարգ;
  • լրացուցիչ, անհատական պարապմունքներ, աշխատանք ետ մնացողների, տաղանդավոր երեխաների, ինչպես նաև հատուկ կարիք ունեցող աշակերտների հետ։
 
ԻմԴպրոց համակարգը հնարավորություն է տալիս կազմել վիճակագրական հաշվետվություններ և վերլուծություններ։
  • ըստ խթանող աշխատանքի;
  • ըստ ստուգողական/ուսուցողական աշխատանքի;
  • ըստ տնային աշխատանքի;
  • ըստ անհատական աշխատանքի՝ հատուկ կարիք ունեցող աշակերտների հետ;
  • ետ մնացող աշակերտների հետ լրացուցիչ աշխատանքներ;
  • տաղանդավոր աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ։
  
Դիտարկենք «Աշակերտների արդյունքները» բաժնի կիրառման առանձնահատկություններից մեկը․
  • Դուք ընտրել եք թեմա Ձեր առարկայից;
  • պրոյեկտորի օգնությամբ Ձեր աշակերտների հետ յուրացրել եք տեսությունը;
  • միասին կատարել եք մի քանի առաջադրանք;
  • աշակերտներին հանձնարարել եք կարճ ստուգողական․ յուրաքանչյուրն իր համակարգչի, պլանշետի կամ հեռախոսի միջոցով ինքնուրույն կատարել է անհատական տարբերակներով մի քանի առաջադրանք;
  • այժմ Դուք ցանկանում եք տեսնել արդյունքները և կատարված աշխատանքի հաշվետվությունը։
Սկիզբ
Կայքի ընտրացանկից գործարկեք «Աշակերտների արդյունքները» iconmenu_moi_uceniki.png բաժինը։
 
Ուշադրություն
Աշակերտների մոտ ընտրացանկում «Աշակերտների արդյունքները» բաժինը բացակայում է։ Այն հասանելի է միայն ուսուցիչներին, դասախոսներին և ծնողներին։ Ընդ որում, ծնողը կարող է տեսնել միայն իր երեխայի արդյունքները։
Դուք գտնվում եք «Աշակերտների արդյունքները» բաժնում։
 
Снимок1.JPG
    
Ընտրացանկում Դուք տեսնում եք ենթաբաժինները․
  1. «Առարկաների յուրացում» ①
  2. «Թեմայի յուրացում» ②
  3. «Աշակերտների արդյունքները» ③
«Առարկաների յուրացում»  հաշվետվություն
 
Снимок2.JPG
Էջի զտիչներում ընտրեք․
  1. Ձեր առարկան;
  2. Դասարանը;
  3. Հաշվետվության համար Ձեր նախընտրելի ժամանակահատվածը;
  4. Սեղմեք Снимок3.JPG:
 
Դուք կտեսնեք թեմաների ցուցակն ըստ առարկայի, ինչպես նաև յուրաքանչյուր աշակերտի կողմից յուրաքանչյուր թեմայի յուրացման տոկոսը։
 
Снимок4.JPG  
Հաշվետվության մեջ ավելորդ թեմաներով սյունակները կարելի է հեռացնել՝ սեղմելով թեմայի անվանման դիմաց դրված խաչի վրա։
 
Снимок5.JPG

Հաշվետվության մեջ յուրաքանչյուր սյունակ կարելի է մեծացնել կամ փոքրացնել՝ մոտեցնելով մկնիկի ցուցիչը սյունակների միջև գտնվող գծին։
 
Снимок10.JPG
  • Եթե աշակերտներն իրենց դասարանի առարկաներից կատարել են շատ առաջադրանքներ, ապա նշեք «Ցուցադրել առաջարկվող գնահատականները» ①։
     
  • Դուք կարող եք զտել աշակերտներին ըստ առաջադիմության՝ սեղմելով թեմայի անվանման վրա ②։ Նույն կերպ կարելի է զտել նաև ըստ ցանկացած սյունակի։
Снимок6.JPG
 
Ուշադրություն
«Առարկաներ» բաժնում աշակերտը տեսնում է գնահատական, որը տարբերվում է «Աշակերտների արդյունքները» բաժնում ուսուցչին տեսանելի գնահատականից։
 
Снимок9.JPG
  • Աշակերտի մոտ «Առարկաներ» բաժնի գնահատականն արտացոլում է միայն իր կատարած առաջադրանքների արդյունքները։ 
  • «Աշակերտների արդյունքները» բաժնի առաջարկվող գնահատականն ուսուցչի մոտ հաշվարկվում է՝ ելնելով տվյալ դասարանի համար նախատեսված բոլոր առարկաների յուրացման տոկոսից, հաշվի առնելով կատարված և չբացված/չկատարված առաջադրանքները։
«Աշակերտների արդյունքները» բաժնի առաջարկվող գնահատականն առավել նպատակահարմար է կիրառել այն ժամանակ, երբ աշակերտներն առարկայից կատարել են առաջադրանքների մեծ մասը։
Լրացուցիչ գործողություններ
  •  Снимок7.JPG կոճակը հնարավորություն է տալիս տպել հաշվետվությունը։ 
     
  •  Снимок8.JPG կոճակը հնարավորություն է տալիս պահպանել հաշվետվությունը \(PDF\) ձևաչափով։