Տեսություն

«Թեմայի յուրացում» հաշվետվություն
Դուք կարդացիք «Առարկաների յուրացում» տեսությունը և այժմ գտնվում եք առարկայի հաշվետվության բաժնում։
 
Առարկայի հաշվետվության մեջ սեղմեք թեմայի անվան դիմաց դրված «աչք» նշանի վրա։

Снимок12.JPG
 
Դուք տեսնում եք «Թեմայի յուրացում» բաժնի հաշվետվությունը։
 
Снимок13-1.JPG
 
Մեր պարագայում թեման արդեն ինքնեկ ընտրված է ②։
Դուք կարող եք դիտել թեմայի յուրացման հաշվետվությունը՝ շրջանցելով «Առարկայի յուրացում» բաժինը։
  • Դրա համար տեղաշարժման ընտրացանկում սեղմեք «Թեմայի յուրացում» տարբերանշանի վրա ①։
  • Այնուհետև որոնեք անհրաժեշտ թեման ② և դասարանը ③։
  • Անհրաժեշտության դեպքում զտիչում մասնակից ընտրեք ④։
Դուք դիտում եք ընտրված դասարանի հաշվետվությունն ըստ «Թեմայի յուրացման»։ 
  
Снимок11.JPG
 
Աղյուսակում արտապատկերվում են հետևյալ տվյալները․ 
  • Սովորողներ ①;
  • Թեմայի շրջանակներում կատարված առաջադրանքների և թեստերի տոկոսը②;
  • Փորձերի քանակը ③։ Ենթադրենք թեմայում առկա է \(10\) առաջադրանք։ Եթե սովորողը յուրաքանչյուր առաջադրանքը կատարել է մեկական անգամ, ապա փորձերի քանակը կլինի «\(10\)»;
  • Առաջադրանքներից յուրաքանչյուրի յուրացման տոկոսը ④ հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Յուրաքանչյուր տիպի առաջադրանքիյուրացման%=տվյալ տեսակի առաջադրանքներից վաստակած միավորների գումարըտվյալ տեսակի առաջադրանքներից վաստակած միավորների առավելագույն քանակը 
Անմիջապես կարելի է տեսնել նաև ուսուցողական թեստերի լավագույն արդյունքը (դրանք առկա են «Առարկաներ» բաժնի յուրաքանչյուր ենթաթեմայի «Թեստեր» բաժնում);  
  • Թեմայի վրա ծախսված ժամանակը ⑤;
  • Դասարանի միջին ցուցանիշը ⑥։
Լրացուցիչ գործողություններ
  • Հաշվետվությունում յուրաքանչյուր սյունակ կարելի է մեծացնել կամ փոքրացնել՝ մկնիկի ցուցիչը մոտեցնելով սյունակների սահմանագծին։
Снимок10.JPG
  • Դուք կարող եք զտել տվյալներն ըստ ցանկացած սյունակի՝ սեղմելով սյունակի անվանման վրա։ 
     
  •  Снимок7.JPG կոճակը հնարավորություն է տալիս տպել հաշվետվությունը։ 
     
  • Снимок8.JPG հնարավորություն է տալիս հաշվետվությունը պահպանել էլեկտրոնային տեսքով՝ \(PDF\) ձևաչափով։