Տեսություն

Սեփական առաջադրանքների ստեղծում ԻմԴպրոց կայքի ստուգողական և տնային աշխատանքների համար
Տվյալ թեմայի նախորդ տեսությունում մենք դիտարկեցինք աշակերտներին տնային կամ ստուգողական աշխատանք ուղարկելու գործընթացը՝ ԻմԴպրոց կայքից ընտրելով տեսական նյութեր, առաջադրանքներ և թեստեր։  
 
Դուք կարող եք սեփական առաջադրանքներն ավելացնել ԻմԴպրոց կայքի տնային և ստուգողական աշխատանքներին՝ նույնիսկ, եթե Ձեր առարկան դեռևս առկա չէ ԻմԴպրոց կայքի առարկաների ցանկում։
Սկիզբ
Նոր ստուգողական աշխատանքի ստեղծման առաջին քայլում՝ «Առաջադրանքների ընտրություն», անհրաժեշտ է՝
  • ընտրել առարկան և ուսումնական ծրագիրը;
  • սեղմել Screenshot_29.png։
 
Դուք անցում կատարեցիք «Սեփական առաջադրանք» բաժնին։
Քայլ 1. Առաջադրանքի տեսակը
Ընտրեք այն առաջադրանքի տեսակը, որը պատրաստվում եք ստեղծել․ 
 
Screenshot_18.png
Քայլ 2. Հարցերի կազմում
ա. Տեքստային առաջադրանք
 
Screenshot_19.png
  • գրեք աշակերտին տրվող հարցը;
  • գրեք ճիշտ պատասխանը;
  • եթե Ձեր առաջադրանքում ենթադրվում է մեծատառերով գրել, ապա նշիչ դրեք;
  • անհրաժեշտության դեպքում ներբեռնեք նկարը;
Screenshot_21.png
  • կատարեք ստեղծված առաջադրանքի նախադիտում Screenshot_22.png
  • սեղմեք Screenshot_12.png
  
բ.  Թվային առաջադրանք
 
Screenshot_23.png
  • գրեք աշակերտին տրվող հարցը;
  • գրեք վերևում նշված հարցի ճիշտ պատասխանը;
  • անհրաժեշտության դեպքում շտկեք սխալանքը և նկարագրեք պատասխանի ձևաչափը;
  • որպեսզի տեսնեք, թե ի՞նչ ստացվեց, սեղմեք Снимок-5.JPG;
  • սեղմեք Снимок11.JPG։
  
գ. Թեստային առաջադրանք
 
Screenshot_24.png
  • գրեք աշակերտին տրվող հարցը;
  • գրեք պատասխանների տարբերակները (կարելի է ավելացնել կամ նվազեցնել տարբերակների քանակը);
  • եթե ճիշտ պատասխանները մի քանիսն են, ապա հեռացրեք նշիչը;
  • նշեք ճիշտ պատասխանը՝ սեղմելով դրա դիմաց դրված օղակի վրա;
  • որպեսզի տեսնեք, թե ինչ ստացվեց, սեղմեք Screenshot_22.png;
  • սեղմեք Screenshot_12.png։
  
դ. Ստեղծագործական առաջադրանք
  
Screenshot_25.png
  • գրեք աշակերտին տրվող հարցը;
  • անհրաժեշտության դեպքում ներբեռնեք նկարը;
  • որպեսզի տեսնեք, թե ինչ ստացվեց, սեղմեք Screenshot_22.png;
  • սեղմեք Screenshot_12.png։
Քայլ 3. Առաջադրանքի պարամետրերը
Screenshot_26.png
  • մուտքագրեք առաջադրանքի անվանումը;
  • ընտրեք բարդության աստիճանը;
  • ճիշտ կատարած առաջադրանքի համար նշեք հաշվարկված միավորները;
  • ընտրեք առարկան և դասարանը;
  • նկարագրեք Ձեր առաջադրանքը (Ձեզ համար նշումներ կատարեք);
  • սեղմեք Screenshot_12.png։
Քայլ 4. Սեփական առաջադրանքի ավելացում ստուգողական աշխատանքում
Դուք վերադարձաք «Առաջադրանքների ընտրություն» բաժին։
 
«Առարկաներ» և «Ուսումնական ծրագիր» բաժիններում Ձեզ տրվեց «Իմ առաջադրանքները» ընտրելու հնարավորություն։
 
Screenshot_27.png

Այստեղ կպահպանվեն Ձեր կողմից բոլոր նոր և նախօրոք ստեղծված առաջադրանքները։ Ձեր կողմից ստեղծված առաջադրանքները հասանելի են միայն Ձեզ։
 
Այս բաժնում Դուք կարող եք՝
  • ընտրել Ձեր ստեղծած կամայական առաջադրանքը և ավելացնել այն ԻմԴպրոց կայքի տնային կամ ստուգողական աշխատանքում;
  • խմբագրել կամ հեռացնել ստեղծված առաջադրանքը;
  • դիտել և լրամշակել ստեղծված նոր առաջադրանքը;
  • շտկել ճիշտ կատարված առաջադրանքների միավորների քանակը։
Ուշադրություն
Դուք կարող եք բանաձև ավելացնել ցանկացած տիպի առաջադրանքում. տեքստային, թվային, թեստային և ստեղծագործական: Առավել մանրամասն բանաձևերի ավելացման մասին կարդացեք հետևյալ հղումով: