Տեսություն

Արդյունքների շտկում: Ստեղծագործական աշխատանքի ստուգում
ԻմԴպրոց կայքում տնային կամ ստուգողական աշխատանքների արդյունքների դիտման ժամանակ ուսուցիչը կարող է՝
  • դիտել աշակերտի պատասխանները;
  • խմբագրել աշակերտի ստացած միավորների քանակը ♦;
  • ստուգել համակարգչի կողմից ավտոմատ ստուգման չենթարկվող ստեղծագործական առաջադրանքները;
  • աշակերտներին հաղորդագրություններ թողնել;
  • արձագանքներ ուղարկել ԻմԴպրոց կայքի խմբագրություն։
Օրինակ՝ դիտարկենք աշակերտի ստուգողական աշխատանքը ռուսաց լեզվից։ Որպես պատասխան աշակերտը կարող է տվյալ առաջադրանքին ֆայլ կցել։
 
Ուշադրություն
Ստեղծագործական առաջադրանքների համար տրվում է \(0\) միավոր․ ուսուցիչն ինքը պետք է ստուգումից հետո տա անհրաժեշտ միավորներ։ 
Աշակերտի տված պատասխանը դիտելու համար ստուգողական աշխատանքի հաշվետվության մեջ մկնիկի ցուցիչը մոտեցրեք առաջադրանքի արդյունքի վանդակին և սեղմեք «Մատիտ» կոճակը:
 
Безымянный6.png
 
Քայլ 1.
 
Գործարկվեց առաջադրանքներով և աշակերտների պատասխաններով պատուհան։
 
Снимок44.JPG
Այդ պատուհանում Դուք կարող եք՝ 
  1. Ստուգման համար ներբեռնել աշակերտի կողմից կցված ֆայլը (եթե առաջադրանքն այն նախատեսում է) ①;
  2. Ուղղել առաջադրանքի համար սահմանված միավորները ♦, աշակերտին մեկնաբանություններ ուղարկել, սեղմելով՝ «Ուղղել» ②;
  3. Տպել աշակերտների պատասխանները՝ սեղմելով «Տպել» ③;
  4. ԻմԴպրոց կայքի խմբագրություն ուղարկել արձագանքներ, եթե Դուք հայտնաբերել եք առաջադրանքի ձևակերպման սխալներ կամ անճշտություններ ④;
  5. Դիտել տվյալ աշխատանքում մյուս առաջադրանքներին տրված պատասխանները՝ անցնել հաջորդին կամ վերադառնալ նախորդին՝ համապատասխանաբար սեղմելով «Հաջորդ» կամ «Նախորդ» ⑤.
  
Քայլ 2.
  
Քայլ \(1\)-ում Դուք սեղմել եք Снимок45.JPG կոճակը և ստուգում եք տվյալ առաջադրանքը՝
 
Снимок46.JPG
 
Հնարավոր են հետևյալ գործողությունները.
  • Առաջադրանքի կատարման համար աշակերտի վաստակած միավորների ♦ ուղղում։ Ստեղծագործական առաջադրանքների համար տրվում է \(0\) միավոր․ ուսուցիչն ինքը պետք է ստուգման ժամանակ նշանակի անհրաժեշտ միավորներ։ Խորհուրդ․ ուշադրություն դարձրեք առաջադրանքի համար սահմանված միավորների առավելագույն քանակին ①։
Ուշադրություն
Նույնիսկ եթե առաջադրանքը ստեղծագործական չէ և ԻմԴպրոց կայքը միավորներն ավտոմատ է դրել, վերջին խոսքը պատկանում է ուսուցչին․ Դուք կարող եք փոփոխել միավորները, եթե համաձայն չեք։
  • Պատուհանում կարելի է թողնել մեկնաբանություններ՝ աշակերտների համար ②։
  • Փոփոխությունները պահպանելու համար սեղմել «Փոփոխել» ③
  • Փոփոխությունները, ուղղումները, մեկնաբանությունները չեղարկելու համար սեղմեք «Չեղարկել» ④։
Մուտք գործելով ԻմԴպրոց կայք և դիտելով ստուգողական աշխատանքի արդյունքները՝ աշակերտն այսպես կտեսնի ուսուցչի մեկնաբանությունները՝
 
Безымянный7.png
 
Снимок47.JPG
 
Ուշադրություն
Եթե աշակերտն ունի Իմ+ բաժանորդագրություն, ապա իր արդյունքների դիտման ժամանակ նա կարող է տեսնել յուրաքանչյուր աշխատանքի լուծման քայլերը։ Աշակերտներին խորհուրդ տվեք կարդալ լուծման քայլերը։ Այս դեպքում Դուք կարող եք աշխատանքը կրկին հանձնարարել, որպեսզի աշակերտը սխալների ուղղում կատարի։