Ինչպե՞ս գնահատել տնային/ստուգողական աշխատանքը
ԻմԴպրոց կայքում ստուգողական կամ տնային աշխատանքի ստուգումն ավարտելիս ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ տվյալ աշխատանքի հաշվետվությունում յուրաքանչյուր աշակերտի համար կհաշվարկվի աշխատանքի կատարման համար վաստակած միավորների տոկոսը՝ աշխատանքի համար նախատեսված առավելագույն միավորների համեմատությամբ։
 
Снимок37.JPG
 
Снимок38.JPG
 
Ստորև բերված է ԻմԴպրոց կայքի մեթոդաբանների կողմից առաջարկված՝ միավորները գնահատականների փոխակերպող աղյուսակը։
Ինչպե՞ս է ԻմԴպրոց կայքի «Ստուգողական աշխատանքներ» բաժնում հաշվարկվում առաջարկվող գնահատականը.
 
Գնահատական    Տոկոս* 
Յուրացման մակարդակները
5
\(87-100\)%
Բարձր
4
\(66-86\)%
Լավ
3
\(42-65\)%
Բավարար
2
\(2-41\)%
Անբավարար
1
\(0-1\)%
Կատարված չէ

* Աշխատանքի համար նախատեսված միավորների առավելագույն հնարավոր քանակից աշխատանքի կատարման համար վաստակած միավորների տոկոսը։
ԻմԴպրոց համակարգը ուսուցչին հնարավորություն է տալիս որոշել, թե ինչից օգտվել․ տվյալ աղյուսակից, թե՞ ուսուցչի կողմից մշակված գնահատման չափանիշներից։