Տեսություն

Ինչպե՞ս նորից հանձնարարել աշխատանքը
ԻմԴպրոց կայքի «Ստուգողական աշխատանքներ» գործիքի օգնությամբ ուսուցիչը կտնտեսի իր ժամանակը՝ ազատ ժամանակ ունենալով ուսուցման նկատմամբ ստեղծագործ և անհատական մոտեցում ցուցաբերելու համար, ուսուցման ժամանակ ստեղծել ուսումնառության անհատական ուղիներ՝ աշակերտներին բարդության տարբեր մակարդակների առաջադրանքներ հանձնարարելով։
Մեկ անգամ ստեղծելով տնային/ստուգողական աշխատանք՝ ուսուցիչը կարող է այն պատճենել և անհրաժեշտության դեպքում փոփոխել յուրաքանչյուր պատճեի կարգավորումները։
 
Տնային/ստուգողական աշխատանքի պատճեի հետ կարելի է կատարել հետևյալ գործողությունները՝
  • կրկնակի ուղարկել նույն աշակերտներին կամ դրանց մի մասին;
  • նույնատիպ աշխատանք հանձնարարել զուգահեռ դասարանին;
  • աշխատանքում կատարել ցանկալի փոփոխություններ և այն ուղարկել աշակերտների մի մասին կամ զուգահեռ դասարանին;
  • աշխատանքում ավելացնել լրացուցիչ կամ ավելի բարդ առաջադրանքներ և ուղարկել այն շնորհալի աշակերտներին;
  • ավելացնել առավել դյուրին առաջադրանքներ, կրկնության համար նախատեսված առաջադրանքներ և ուղարկել ետ մնացող աշակերտներին;
  • ավելացնել տեսական նյութ, կրկնության համար նախատեսված առաջադրանքներ և լրացուցիչ առաջադրանքներ՝ հիվանդության պատճառով դասերը բաց թողած աշակերտների համար և այլն։
  
Աշխատանքի պատճեն ստեղծելու համար հարկավոր է՝
  1. Արդեն ստեղծված աշխատանքների ցուցակից ընտրեք ցանկալի աշխատանքը։

    Снимок39.JPG
     
  2. Սեղմել Снимок42.JPG

    Снимок41 — копия.JPG
     
  3. Կստեղծվի տվյալ տնային/ստուգողական աշխատանքի պատճեն՝ ճիշտ նույն կարգավորումներով։ 
Ձեր առաջադրանքներից կախված, Դուք կարող եք պատճեի մեջ փոփոխել միայն այն կարգավորումները, որոնք նպատակահարմար եք գտնում․
  • փոփոխել առաջադրանքը,
  • հեռացնել առաջադրանքի որոշակի հատվածը,
  • ավելացնել լրացուցիչ առաջադրանքներ,
  • ընտրել այլ աշակերտներ,
  • ընտրել այլ դասարան,
  • փոփոխել աշխատանքի անվանումը,
  • փոփոխել կատարման ժամկետը,
  • փոփոխել կատարման ժամանակի սահմանափակումները և այլն: