Տեսություն

Անձնական տվյալներ, որոնք երևում են օգտատիրոջ պրոֆիլում
Յուրաքանչյուր գրանցված անձ (օգտատեր), այդ թվում և Դուք, կարող եք «ԻմԴպրոց» կայքում Ձեր պրոֆիլը դարձնել հրապարակային կամ փակ:
Հրապարակային պրոֆիլը դարձնում է ցանկացած օգտատիրոջ (նաև Ձեր) մասին հետևյալ տեղեկատվությունը տեսանելի կայքի բոլոր այցելուների համար.

• անունը, ազգանունը,
• պրոֆիլի նկարը,
• կարգավիճակը (դերը) կայքում,
• ուսումնական հաստատությունը,
• դասարանը և դասարանի անվանատառը (եթե գրանցված է որպես դպրոցական),
• վաստակած միավորները,
• հավաստագիրը,
• ուսումնական ձեռքբերումները (եթե գրանցված է որպես դպրոցական):
 
Եթե օգտատերը ցանկանում է մասնակցել կայքի ԹՈՓ-երին, մրցակցել և տեսանելի դարձնել իր հավաքած միավորներն ու գնահատականները, ապա պետք է ընտրի հրապարակային, պրոֆիլ:

 
Հրապարակային պրոֆիլ ընտրելու համար գրանցման ժամանակ պետք է նշել «Համաձայն եմ մասնակցել ԹՈՓ-երին և հրապարակել իմ պրոֆիլը»  գրառումը` դնելով հետևյալ նշանը՝ (✓) (Պատկեր 20):
 
Պատկեր 20. «ԻմԴպրոց»  կայքի  «Գրանցում»  էջում անձնական պրոֆիլը հրապարակային դարձնելու գրառումը
 
Screenshot_31.png
 
Փակ պրոֆիլը սահմանափակում է օգտատիրոջ (նաև Ձեր) մասին տեղեկատվությունը: Փակ պրոֆիլի դեպքում կայքի այցելուների համար հասանելի է օգտատիրոջ մասին միայն հետևյալ տվյալները.
 
• կարգավիճակը (դերը) կայքում և այն ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում կամ սովորում է օգտատերը,
• վաստակած միավորները:

 
Փակ պրոֆիլի դեպքում օգտատիրոջ անունն ու ազգանունը փոխարինվում են «Անանուն»  գրառումով: Հարկ է նշել, որ այդպիսի պրոֆիլի դեպքում օգտատիրոջ տվյալները գաղտնի են ոչ բոլորի համար: Դրանք հասանելի են նրանց, ովքեր գրանցված են «ԻմԴպրոց» կայքում որպես նույն ուսումնական հաստատության ուսուցիչ: Եթե օգտատերը աշակերտ է, ապա նրա անձնական տվյալները հասանելի են նաև իր ծնողներին, եթե վերջիններս գրանցված են կայքում:

 
Անձնական տվյալների և դրանց գաղտնիության մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ «ԻմԴպրոց» կայքի «Օգտատերերի համաձայնագիր» բաժնում՝ հետևյալ հղումով. http://www.imdproc.am/info/kanonner
 
Փակ պրոֆիլ ընտրելու դեպքում գրանցման ժամանակ հանեք «Համաձայն եմ մասնակցել ԹՈՓ-երին և հրապարակել իմ պրոֆիլը»  նշումը՝ հեռացնելով (✓) նշանը (Պատկեր 21):
 
Պատկեր  21. «ԻմԴպրոց» կայքի «Գրանցում» էջում անձնական պրոֆիլը փակ դարձնելու գրառումը
 
Screenshot_32.png
 
Ուշադրություն
Գրանցումից հետո, ցանկացած պահի հնարավոր է հրապարակային պրոֆիլը դարձնել փակ, և հակառակը: Դա իրականացվում է պրոֆիլի խմբագրման միջոցով