ԻՄԴՊՐՈՑ ՎԵԲ-ԿԱՅՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.1. Սույն քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) նկարագրում է Քաղաքականության 3-րդ գլխով սահմանված օգտատերերի (այսուհետ՝ Օգտատեր (եր))՝ անձնական տվյալներ հանդիսացող տեղեկույթի՝ www.imdproc.am (ԻմԴպրոց) վեբ-կայքի (այսուհետ՝ Կայք, առավել մանրամասն նկարագրությունը՝ Քաղաքականության 3-րդ գլխում) օգտագործման շրջանակներում հավաքագրման, պահպանման, մշակման և օգտագործման ընթացակարգերը, ինչպես նաև Կայքի օգտագործմանը և մատուցվող ծառայություններին առնչվող այլ հարցեր։

2. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1. Քաղաքականության նպատակն է առաջնորդվել խստագույն չափանիշներով բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Օգտատերերի անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը և օգտագործմանը։ Քաղաքականությունը սահմանում է մշակման ենթակա անձնական տվյալների տեսակները, դրանց մշակման և պահպանման կարգերը, նպատակները և առնչվող այլ հարցեր։
2.2. Քաղաքականությունը կիրառելի է Օգտատերերի այն բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք որևէ կերպ մշակվում են Կայքի շրջանակներում։ Քաղաքականությունը կարող է վերաբերել նաև անձնական չհամարվող այլ տվյալների:

3. ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
 
3.1. Կայք՝ համակարգչային ծրագրային միջոցների համալիր, որը տեղադրված է www.imdproc.am վեբ-սերվերում, և նախատեսված է Կայքի տեխնիկական ապահովման համար:
3.2. Օգտատեր՝ ֆիզիկական անձ, ով կամավոր կերպով և նախատեսված ձևաչափով գրանցվել է Կայքում՝ Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու նպատակով, և ով, գրանցելով Օգտատիրոջ (իր) անունը (լոգինը) և գաղտնաբառը, իր համաձայնությունն է տվել Քաղաքականության պայմաններին: Մինչև 16 տարեկան անչափահասի անունից այդ համաձայնությունը տալիս է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, և Կայքից օգտվելու ընթացքում անչափահաս Օգտատիրոջ գործունակությունը չի կարող հակասել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» (թիվ ՀՕ-49-Ն, ընդունված՝ 2015թ. մայիսի 18-ին) օրենքի համապատասխան դրույթներին: Օգտատերը գրանցման ժամանակ որոշում է իր կարգավիճակը հետևյալ ցանկից՝ նախադպրոցական, դպրոցական, ուսուցիչ, ծնող, ուսանող, հյուր:
3.3. Օգտատիրոջ անուն (լոգին)՝ սիմվոլների հաջորդականություն, որը միանշանակորեն տարբերակում (նույնականացնում) է յուրաքանչյուր առանձին վերցրած Օգտատիրոջը Կայքի այլ օգտատերերից: Որպես լոգին կարող է հանդես գալ Օգտատիրոջ անձնական էլեկտրոնային հասցեն:
3.4. Գաղտնաբառ՝ սիմվոլների հաջորդականություն, որը հայտնի է միայն Օգտատիրոջը, կոդավորված ձևով պահվում է Կայքում և գործածվում է միայն Օգտատիրոջ ինքնանույնականացման համար:
3.5. Նախադպրոցական՝ Կայքի նախադպրոցական տարիքի Օգտատեր, ով հաճախում է կամ չի հաճախում նախադպրոցական ուսումնական հաստատություն:
3.6. Դպրոցական՝ Կայքի Օգտատեր, ով հանդիսանում է տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, մասնագիտացված, հատուկ դպրոցի կամ վարժարանի սովորող:
3.7. Ուսուցիչ՝ Կայքի Օգտատեր, ով հանդիսանում է նախադպրոցական հաստատության կամ տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, մասնագիտացված, հատուկ դպրոցի կամ վարժարանի մանկավարժական աշխատող:
3.8. Ուսանող՝ Կայքի Օգտատեր, ով հանդիսանում է նախնական (արհեստագործական), միջին կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության սովորող:
3.9. Ծնող՝ Կայքի Օգտատեր, ում երեխան նախադպրոցական է, դպրոցական կամ ուսանող:
3.10. Հյուր՝ Կայքի Օգտատեր, ով որևէ այլ նպատակով գրանցվել և տեղեկատվություն է ստանում Կայքից:
3.11. Կայքի վարչական կազմ (այսուհետ՝ Ադմինիստրացիա)՝ մարդկանց խումբ, ովքեր հանդիսանում են Կայքի պաշտոնական լիազոր ներկայացուցիչները և իրականացնում են Կայքի իրավաբանական և վարչական աշխատանքները:
3.12. Կայքի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ մասնագետների խումբ, ովքեր Օգտատերերին տրամադրում են խորհրդատվություն Կայքի տեխնիկական հարցերի վերաբերյալ, բացառությամբ՝ Օգտատիրոջ սարքավորումների կարգաբերմանն առնչվող խնդիրների կամ Կայքին ուղղակիորեն չվերաբերող հարցերի:
3.13. Գրանցում՝ ընթացակարգ, որի ընթացքում Օգտատերը լիովին և անվերապահորեն ընդունում է Քաղաքականության պայմանները և սահմանված կարգով ներկայացնում է հավաստի տվյալներ իր մասին: Գրանցումը համարվում է ավարտված միայն Օգտատիրոջ կողմից գրանցման բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետո, ներառյալ՝ ակտիվացումը, որն իրականացվում է՝ եզակի հղում ուղարկելով Օգտատիրոջ նշած էլեկտրոնային հասցեին: Օգտատիրոջ կողմից այդ հղումի ստացումը հանդիսանում է Կայքի կողմից Օգտատիրոջը գրանցելու համաձայնություն: Գրանցումը համարվում է վերջնական կերպով ավարտված, երբ Օգտատերը կատարում է անցում նշված հղումով:

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

4.1. Կայքի կողմից Օգտատերերին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների և ուսուցիչների առցանց ուսուցում, ծնողներին իրենց երեխաների մասին տեղեկատվության տրամադրում, աջակցություն ուսուցիչների դասավանդման գործընթացին, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացում, որոնց մասին տեղեկությունները տեղադրված են Կայքում:
4.2. Մինչ Կայքում գրանցման պահը Օգտատերը պարտավոր է ծանոթանալ Քաղաքականության դրույթներին:
4.3. Քաղաքականության պայմանների ընդունումը Օգտատիրոջ կողմից առաջացնում է Օգտատիրոջ կողմից Քաղաքականությամբ սահմանված կանոնների պահպանման պարտավորություն:
4.4. Օգտատիրոջ գրանցումը Կայքում նշանակում է, որ Օգտատերը անվերապահորեն և ամբողջությամբ ընդունում է գործող Քաղաքականությունը:
4.5. Քաղաքականությունը կարող է ենթարկվել միակողմանի փոփոխությունների և (կամ) լրացումների: Փոփոխությունները տեղադրվում են Կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://www.imdproc.am/info/kanonner, գործում են հրապարակման պահից և հրապարակման պահից պարտադիր են Կայքի Օգտատերերի համար: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս Կայքից յուրաքանչյուր անգամ օգտվելիս համոզվել, որ Քաղաքականությունը և դրանում կատարված փոփոխություններն ընդունելի են:
4.6. Քաղաքականությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելուց հետո Կայքի տրամադրած ծառայություններից օգտվելը նշանակում է, որ Օգտատերը համաձայն է այդ փոփոխությունների և (կամ) լրացումների հետ:
4.7. Կայքի լիարժեք հասանելիությունն ապահովելու նպատակով սահմանվում են հետևյալ տեխնիկական պահանջները.
•    ժամանակակից բրաուզեր՝ JavaScript, Cookies և HTML 5-ի որոշ տարրերի հնարավորություներով,
•    Կայքն աշխատում Է ժամանակակից բրաուզերներով՝ ինչպես համակարգիչներով, այնպես էլ մոբիլ (շարժական) սարքերով,
•    Կայքն աշխատում է հետևյալ բրաուզերներով՝ Microsoft Internet Explorer 8 և ավելի բարձր տարբերակներ, Google Chrome (վերջին տարբերակ), Firefox (վերջին տարբերակ), Safari (տարբերակ 7 և ավելի բարձր), Google Chrome Android-ի համար, Safari iOS 5-ի համար կամ ավելի բարձր,
•    համացանցի (ինտերնետի) մշտական առկայություն՝ վայրկյանում առնվազն 128 կբթ/վրկ արագությամբ:

5. ԿԱՅՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ  ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

5.1. Մշակման ենթակա անձնական և այլ տվյալներն են՝
•    Կայքի Օգտատերերի անուն/ազգանունները, էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը, սեռը, անձնագրի, ծննդյան վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը (այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ դրանց լուսապատճենը (scan)),
•    Օգտատիրոջ հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են ընտրված Օգտատիրոջ անունը և գաղտնաբառը (կոդավորված),
•    Օգտատերերի կողմից տեղադրված նկարները,
•    Օգտատիրոջ երկիրը, դպրոցը, դասարանը:

6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

6.1. Մշակման ենթակա անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես հետևյալ աղբյուրներից՝
•    Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցման ժամանակ տրամադրված անձնական տվյալներ,
•    Օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելու ընթացքում տրամադրված անձնական տվյալներ,
•    Օգտատիրոջ կողմից Կայքի շրջանակներում որևէ այլ ձևով կապ հաստատելու արդյունքում տրամադրված անձնական տվյալներ։
6.2. Եթե Օգտատերը նախընտրում է չտրամադրել անձնական տվյալները Կայքին կամ հետ կանչել Կայքի կողմից անձնական տվյալները մշակելու համար արդեն իսկ տրված համաձայնությունը, ապա Օգտատերը կկարողանա այցելել Կայք և որոշակի չափով օգտվել դրանից, սակայն չի կարողանա օգտվել Կայքի որոշակի առավելություններից, կատարել որոշակի գործողություններ և ստանալ որոշակի տեղեկատվություն:

7. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

7.1. Օգտատերերի անձնական տվյալների մշակման համար հիմք են հանդիսանում՝
•    Հայաստանի Հանրապետության օրենքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» (թիվ ՀՕ-49-Ն, ընդունված՝ 2015թ. մայիսի 18-ին) (այսուհետ՝ Օրենք),
•    սույն՝ «ԻմԴպրոց վեբ-կայքի կողմից մատուցվող ծառայությունների նկարագրություն և անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությունը»,
•    Քաղաքականությամբ սահմանված դրույթներին և Օգտատիրոջ կողմից Քաղաքականությամբ սահմանված կարգով տրված անձնական տվյալների մշակման համաձայնությունը։
7.2. Օգտատերերի անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով՝
•    փոխանցել տեղեկատվություն (այդ թվում՝ գովազդ) Օգտատիրոջը, 
•    պատասխանել Օգտատիրոջ հարցերին, 
•    հրապարակել Օգտատիրոջ արձագանքները, 
•    պահպանել հետադարձ կապ Օգտատիրոջ հետ և ուղարկել նորություններ, եթե Օգտատերը թողել է իր տվյալները՝ Կայքի նորություններին բաժանորդագրման միջոցով: Եթե Օգտատերը ցանկանում է դադարեցնել նորությունների ստացումը, ապա նա կարող է այդ անել Կայքի հատուկ էջում, որի հղումը կցվում է նրան ուղարկվող նամակներում,
•    ապահովել Կայքում Օգտատերերի գրանցվելու գործընթացը, անհատականացնել Օգտատիրոջը, բացառել կեղծ օգտատերերի գրանցումը:
7.3. Ընդունելով Քաղաքականությունը՝ Օգտատերը տալիս է համաձայնություն՝ Կայքի Ադմինիստրացիայի կողմից իր անձնական տվյալների մշակմանը, մասնավորապես՝ հետևյալ նպատակներով.
•    ստանալ գովազդ,
•    ստանալ sms հաղորդագրություններ և հեռախոսազանգեր,
•    ստանալ այլ ծառայություններ:
7.4. Օգտատերերի անձնական տվյալների վերլուծությունների նպատակն է՝
•    կառավարել և բարելավել Կայքի աշխատանքները,
•    զարգացնել և բարելավել Կայքի օգտագործման հնարավորությունները,
•    հայտնաբերել և կանխել Կայքի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող թերությունները:
7.5. Օգտատերերի անձնական տվյալների հետ կատարվող գործողություններն են՝
•    հավաքագրում,
•    համակարգում,
•    պահպանում,
•    վերլուծում,
•    օգտագործում,
•    արխիվացում,
•    ոչնչացում։
7.6. Օգտատերերի անձնական տվյալները մշակվում են ավտոմատացված եղանակով։ 
7.7. Օգտատերն իրավունք ունի փոփոխելու իր կողմից ներկայացված անձնական տվյալները:

8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

8.1. Կայքի Ադմինիստրացիան կարող է փոխանցել Օգտատիրոջ անձնական տվյալները Կայքի աշխատակից չհանդիսացող երրորդ անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) հետևյալ դեպքերում.
•    եթե Օգտատերը տվել է իր անձնական տվյալները փոխանցելու համաձայնությունը,
•    եթե փոխանցումը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և կատարվում է Օրենքով սահմանված կարգով:

9. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

9.1. Օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար կիրառվում են Կայքի տրամադրության տակ եղած անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցները: Օգտատերերից յուրաքանչյուրին տրամադրվում է Օգտատիրոջ անուն և գաղտնաբառ՝ անհատական էջ մուտք գործելու համար: Ըստ որում՝ Օգտատիրոջը տեսանելի են միայն իր տվյալները: Հետևաբար՝ Օգտատերերին տեսանելի չեն այլ Օգտատերերի տվյալները, բացառությամբ այն տվյալների, որոնց հրապարակման մասին Օգտատերերը նախապես տեղեկացված են եղել: Օգտատերերի անձնական ամբողջական տվյալները որևէ մեկին հասանելի չեն: 
9.2. Տվյալներին որևէ կերպ հասանելիություն ունեցող յուրաքանչյուր աշխատակից կնքում է գաղտնիության պայմանագիր: Այնուամենայնիվ, Կայքի շրջանակներում չի կարող ապահովվել անձնական տվյալների տոտալ պաշտպանություն, և Կայքը չի կարող պատասխանատվություն կրել իր վերահսկողությունից դուրս տեղի ունեցած՝ Օգտատերերի տվյալների չթույլատրված մուտքի համար (օրինակ՝ երրորդ անձի կողմից Օգտատիրոջ անվան և գաղտնաբառի չթույլատրված օրտագործման արդյունքում), որը հանգեցրել է Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի, տվյալների փոփոխության կամ ոչնչացման:

10. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԺԱՄԿԵՏ

10.1. Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
10.2. Օգտատերն իրավունք ունի հետ կանչելու իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը՝ նամակ-դիմում ուղարկելով Կայքի Կոնտակտներ բաժին (https://www.imdproc.am/info/kontaktner): Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը պատշաճ կերպով հետ կանչվելու պարագայում Կայքը կդադարեցնի Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը և կոչնչացնի Օգտատիրոջ կողմից տրամադրված՝ Օգտատիրոջ անձնական տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության հետկանչի դեպքում կարող է փակվել կամ ժամանակավորապես արգելափակվել (սառեցվել) Օգտատիրոջ անձնական հաշիվը Կայքում։

11. COOKIE - ՖԱՅԼԵՐ

11.1. Կայքը կարող է օգտվել cookie-ֆայլերից և նմանատիպ տեխնոլոգիաներից (այսուհետ՝ Cookie-ֆայլեր), որպեսզի անհատականացնի և բարելավի Օգտատիրոջ մասին հավաքագրած տվյալները Կայքից օգտվելու ընթացքում: Cookie-ֆայլերը փոքր ծավալով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք թույլ են տալիս ինտերնետային կայքերին հավաքագրել և պահպանել տվյալներ Օգտատերերի համակարգիչներում:
11.2. Կայքը կարող է օգտագործել Cookie-ֆայլեր, որպեսզի բարելավի Կայքի աշխատանքը, կատարելագործի աշխատանքի որակը։ Օգտատերերը կարող են իրենց համակարգչի միջոցով կատարել համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան Օգտատիրոջը ընդունել, մերժել կամ ջնջել Cookie-ֆայլեր։


12. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

12.1. Կայքը կարող է հավաքել անձնական տվյալները և հեռացնել նույնականացման տարրերը, որպեսզի վերլուծի և բարելավի Կայքի աշխատանքները, ինչպես նաև կարող է հանձնարարել երրորդ անձի (այդ թվում՝ օտարերկրյա) կատարել նշված վերլուծական գործողությունները:
12.2. Կայքի շրջանակներում կարող են հավաքագրվել Կայքի գործարկման վերաբերյալ որոշակի ապանձնավորված տեղեկություններ, ինչպես օրինակ՝ Կայքի այցելուների թիվը և այցելությունների հաճախականությունը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ այն մասին, թե որ կայքից հետո է Օգտատերը մուտք գործում, ինչ կայքեր է հաջորդիվ այցելում, ինչ դիտարկիչից (browser) է օգտվում, ինչպես նաև տեղեկատվություն Օգտատիրոջ սարքի և IP հասցեի վերաբերյալ: Այդպիսի տվյալները օգտագործվում են միայն խմբակցված տարբերակով՝ առանց անհատականացման տարրերի: Այս հավաքական ապանձնավորված տվյալները օգնում են կատարել վերլուծություններ և անցկացնել հետազոտություններ Օգտատերերի հետաքրքրությունների, նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Օգտատերերին ավելի լավ ճանաչել և այդ տեղեկությունը օգտագործել Կայքի աշխատանքները բարելավելու և այն Օգտատերերի համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար:
12.3. Եթե Օգտատերերը սեղմում են Կայքում տեղադրված կոճակները, որոնք համակցված են սոցիալական ցանցերին (օրինակ՝ «Հավանել» և (կամ) «Կիսվել» կոճակները), Կայքից որոշակի տվյալներ կարող են ուղարկվել համապատասխան սոցիալական ցանց, և, կախված Օգտատերերի գաղտնիության պահպանման կարգավորումներից, այդ տվյալները կարող են մասնավոր կամ հանրային կարգով տեսանելի լինել (օրինակ՝ ընկերներին, հետևորդներին կամ ընդհանրապես բոլորին, ովքեր մուտք են գործում Օգտատիրոջ անձնական էջ):
12.4. Կայքը կարող է կատարել որոշակի անձնական տվյալների վերլուծություն՝ իր Օգտատերերին թիրախավորված նյութեր (այդ թվում՝ գովազդային) ներկայացնելու կամ առաջարկելու նպատակով։

13. ԿԱՅՔԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13.1. Օգտատիրոջ համար կարևոր տեղեկատվությունը պահպանելու նպատակով Կայքի Ադմինիստրացիան կանոնավոր կերպով ստեղծում է տվյալների պահուստային պատճեններ՝ դրանք հետագայում վերականգելու հնարավորությամբ:
13.2. Կայքի Ադմինիստրացիան պարտավորվում է Օգտատիրոջը տրամադրել այն ծառայությունները, որոնք ստուգված և ներառված են Կայքի կանոնավոր գործառնության մեջ, քանի դեռ ուժի մեջ է Օգտատիրոջ համաձայնությունը Քաղաքականությանը:
13.3. Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի հետևելու Օգտատիրոջ գործողություններին՝ Կայքի ծառայություններից օգտվելու շրջանակներում, և կանխելու Քաղաքականության դրույթները խախտող ցանկացած նյութերի, այդ թվում՝ արտահայտությունների հրապարակումը: Ադմինիստրացիան նաև իրավունք ունի ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, որպեսզի Օգտատերը կրի Քաղաքականությամբ իր ստանձնած և Ադմինիստրացիայի լիազորությունների շրջանակներում գտնվող ողջ պատասխանատվությունը: Կայքի Ադմինիստրացիայի անգործությունը Օգտատիրոջ կողմից Քաղաքականությունը խախտող գործողություններ իրականացնելու պահին չի նշանակում, որ համապատասխան միջոցներ չեն կիրառվի հետագայում:
13.4. Օգտատիրոջ կողմից իր գաղտնաբառի կորստի դեպքում և Օգտատիրոջ պահանջով գաղտնաբառը կարող է ուղարկվել այն էլեկտրոնային հասցեին, որը նշվել է գրանցման ժամանակ: Եթե ինչ-որ պատճառով Օգտատերը չի կարող օգտագործել այդ էլեկտրոնային հասցեն, ապա գաղտնաբառը կարող է տրամադրվել Օգտատիրոջը միայն իր կողմից ներկայացված տվյալների համապատասխանության ստուգումից կամ թարմացումից հետո:
13.5. Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական կամ այլ կորուստների համար, որոնք առաջանում են Կայքի աշխատանքի ժամանակավոր դադարի դեպքում հետևյալ պատճառներով՝ պլանային կամ արտապլանային տեխնիկական և կանխարգելիչ աշխատանքներ, ինտերնետ պրովայդերների, համակարգչային ցանցերի, սերվերների և այլ միջոցների տեխնիկական խափանումներ, ինչպես նաև երրորդ անձի հակաիրավական գործողություններ կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) առկայություն: Միաժամանակ Ադմինիստրացիան պարտավորվում է գործադրել առավելագույն ջանքեր՝ վերականգնելու Կայքի աշխատանքը հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
13.6. Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխելու և (կամ) լրացնելու Կայքի ձևավորումը, բովանդակությունը, ծառայությունների ցանկը, օգտագործվող սկրիպտները, ծրագրային ապահովումը, սպասարկման հավելվածները և Կայքում գործածվող կամ պահպանվող այլ օբյեկտները՝ այդ մասին Օգտատիրոջը ծանուցելով կամ առանց նրան տեղյակ պահելու:
13.7. Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի ժամանակավոր հասանելիություն տրամադրելու Օգտագիրոջ անձնական տվյալների մշակմանը այն երրորդ երկրների մասնագետներին, որտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտ մակարդակ՝ Կայքի աշխատանքին տեխնիկապես աջակցելու և տվյալների հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու համար
    
14. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.1. Օգտատերն իրավունք ունի օգտվելու Կայքի կանոնավոր շահագործման մեջ գտնվող բոլոր ծառայություններից՝ սեփական նյութերը հրապարակելու և ուղարկելու նպատակով, որոնք արգելված չեն Քաղաքականությամբ և չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:
14.2. Օգտատերը, հանդիսանալով անձնական տվյալների սուբյեկտ, իրավունք ունի օգտվելու տվյալների սուբյեկտի՝ Օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:
14.3. Իր տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով Օգտատերն իր վրա է վերցնում երրորդ անձի հասանելիությունից գաղտնաբառը պահպանելու ու երրորդ անձին գիտակցաբար այն չտրամադրելու պատասխանատվությունը, ինչպես նաև Կայքի օգնությամբ գաղտնաբառը ժամանակին փոխելու պատասխանատվությունը՝ դրա կորստի կամ այլ անհրաժեշտությունից բխող դեպքերում:
14.4. Եթե Օգտատերը հայտնաբերում է այնպիսի փաստեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ իր չարտոնված մուտքը օգտագործվել է որևէ այլ անձի կողմից, նա անհապաղ պետք է դիմի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@imdproc.am էլեկտրոնային հասցեով, և պարզաբանի իրավիճակը Ադմինիստրացիայի հետ: Վերջինս կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ Կայքի ծառայություններից օգտվելու Օգտատիրոջ հնարավորությունները վերականգնելու նպատակով:
14.5. Կայքում որպես ուսուցիչ գրանցված Օգտատերը իրավունք ունի դիտելու իր աշակերտների արդյունքները և վիճակագրական տվյալները:
14.6. Աշակերտը, գրանցվելով Կայքում, ավտոմատ կերպով թույլ է տալիս նույնականացում անցած ուսուցիչներին դիտել իր արդյունքներն ու վիճակագրական տվյալները:
14.7. Օգտատերը համաձայնում է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտվել որպես ՀՀ օրենսդրության կամ միջազգային նորմերի խախտում, այդ թվում՝ մտավոր սեփականության, հեղինակային և հարակից իրավունքների բնագավառներում, ինչպես նաև չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել Կայքի ու դրա ծառայությունների բնականոն աշխատանքի խաթարմանը:
14.8. Կայքում Օգտատիրոջ կողմից մեկնաբանությունները և այլ գրառումները չպետք է հակասեն ՀՀ օրենսդրությանը և բարոյականության ու բարեկրթության համընդհանուր նորմերին:
14.9. Օգտատերը զգուշացվում է, որ Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Կայքում պարունակվող արտաքին հղումների (կայքերի) հաճախումների և արտաքին ռեսուրսների օգտագործման համար:
14.10. Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում և չունի ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ Օգտատիրոջ հանդեպ այն վնասների և կորուստների դեպքում, որոնք առաջանում կամ կարող են առաջանալ՝ կապված Կայքի ցանկացած բովանդակության, հեղինակային իրավունքների գրանցման և նման գրանցումների մասին տեղեկատվության, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների հետ, որոնք հասանելի են դարձել կամ ստացվել Կայքում տեղադրված տեղեկատվության, արտաքին կայքերին և ռեսուրսներին հղումների կամ Օգտատիրոջ այլ կոնտակտների միջոցով:
14.11. Օգտատերն ընդունում է այն պայմանը, որ Կայքի բոլոր նյութերը և ծառայությունները կամ դրանց ցանկացած մասը կարող են ուղեկցվել գովազդով: Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան որևէ պատասխանատվություն և պարտավորություն չի կրում նման գովազդի համար:
14.12. Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի սեփական հայեցողությամբ և առանց հատուկ ծանուցման կամ նախազգուշացման սահմանափակելու Օգտատիրոջ մուտքը Կայք՝ Քաղաքականության պահանջները խախտելու դեպքում:
14.13. Օգտատիրոջն արգելվում է.
•    Կայքի ծրագրային միջոցներով և (կամ) հրապարակման որևէ այլ ձևով բեռնել, տեղադրել, պահել և փոխանցել տեքստեր, ծրագրեր, պատկերներ կամ նյութեր, որոնք քարոզում կամ արտացոլում են ահաբեկչական գործունեություն, բռնություն, մահ կամ հրահրում են ազգամիջյան, ռասսայական, կրոնական թշնամանք, ինչպես նաև պարունակում են որևէ ձևով անչափահաս անձանց վնասող տեքստեր կամ նկարներ, ներառյալ՝ պոռնոգրաֆիայի տարատեսակներ:
•    Կայքի ծրագրային միջոցներով և (կամ) հրապարակման որևէ այլ ձևով բեռնել, տեղադրել, պահել կամ փոխանցել տեքստեր, ծրագրեր, պատկերներ կամ նյութեր, որոնք պարունակում են անպարկեշտ բովանդակություն և տեղեկատվություն կամ որևէ ձևով դրդում են անօրինական գործողությունների, ներառյալ՝ մոլախաղեր, զենքի կամ թմրանյութերի անօրինական վաճառք:
•    Կատարել կամ թույլ տալ հանցագործությունների կամ կործանարար գործողությունների կատարում, որոնք հետապնդվում են ՀՀ օրենսդրությամբ:
•    Կայքի ծրագրային միջոցներով և (կամ) հրապարակման որևէ այլ ձևով բեռնել, տեղադրել, պահել կամ փոխանցել ցանկացած գովազդային տեղեկատվություն, խարդախության սխեմաների նկարագրություն, ցանցային մարքեթինգի սխեմաներ (MLM), համացանցում շահույթ ստանալու համակարգեր և այլն:
•    Ներկայացնել իրեն որպես այլ անձ կամ որևէ կազմակերպության և (կամ) հանրության ներկայացուցիչ, ինչպես նաև մոլորության մեջ գցել այլ Օգտատերերին:
•    Կայքից դուրս հավաքագրել և պահպանել այլ Օգտատերերի մասին տեղեկություններ` ավտոմատ կերպով կամ ձեռքով:
•    Որևէ կերպ խոչընդոտել Կայքի աշխատանքին, այդ թվում` բեռնել, պահպանել, փոխանցել կամ տեղադրել նյութեր, որոնք պարունակում են.
•    վիրուսներ, այլ համակարգչային կոդեր, ֆայլեր և ծրագրեր՝ նախատեսված համակարգչային կամ հեռահաղորդակցման սարքերի խափանման, ոչնչացման կամ գործունեության սահմանափակման համար,
•    ծրագրեր՝ նախատեսված չարտոնված մուտքեր կատարելու համար,
•    կոմերցիոն ծրագրային արտադրանքների սերիական համարներ և դրանց գեներացման ծրագրեր,
•    լոգիններ, գաղտնաբառեր և այլ միջոցներ՝ Կայքի վճարովի ծառայություններին չարտոնված մուտք ստանալու համար,
•    վերը թվարկված տեղեկատվությանը վերաբերող հղումներ:

15. ՀՂՈՒՄՆԵՐ

15.1. Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ ինտերնետային կայքեր, որոնք գործածվում են այլ կազմակերպությունների կողմից: Կայքը որևէ պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների կայքերի հետ կապված խնդիրների համար:

16. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

16.1. Կայքում տեղադրված օբյեկտները` դիզայնի տարրերը, տեքստերը, առաջադրանքները, նկարազարդումները, պատկերները, տեսահոլովակները, ծրագրերը, ծրագրային կոդերը, սկրիպտները, և այլն (այսուհետ՝ Նյութեր), հանդիսանում են Կայքի (այսուհետ սույն բաժնում՝ Իրավատեր) բացառիկ իրավունքի օբյեկտներ:
16.2. Մտավոր գործունեության արդյունքները և դրանց հավասարեցված անհատականացման միջոցները պաշտպանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտի միջազգային կոնվենցիաներով:
16.3. Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ Նյութերը (ամբողջությամբ կամ դրա էական մասերը) չեն կարող օգտագործվել որևէ ձևով՝ վերարտադրվել (այդ թվում՝ պատճենման միջոցով), լրամշակվել, տարածվել, հրապարակվել և այլն՝ առանց Իրավատիրոջ թույտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ Իրավատերը տվել է իր համաձայնությունը՝ ազատ օգտագործելու Նյութերը ցանկացած անձի կողից:
16.4. Իրավատիրոջն է պատկանում Նյութերի օգտագործման բացառիկ իրավունքը: Նյութերը օգտագործվում են ծառայությունների մատուցման ժամանակ և կարող են օգտագործվել Օգտատիրոջ կողմից միայն համապատասխան ծառայությունների ստացման ժամանակ: Նյութերի որևէ այլ գործածություն հնարավոր է միայն Կայքի Ադմինիստրացիայի գրավոր համաձայնությամբ:
16.5. Կայքում պարունակվող տեղեկատվության արտոնված կիրառման ժամանակ Օգտատերը պարտավոր է կատարել հետևյալ հղումը՝ www.imdproc.am:
16.6. Կայքում Օգտատիրոջ կողմից տեղադրված հեղինակային նյութերը չեն վերադարձվում: Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի Կայքում տեղադրված Օգտատիրոջ հեղինակային նյութերը տնօրինելու առանց նրա նախնական համաձայնության և հեղինակային վճարի տրամադրման:
16.7. Օգտատերը (Օգտատիրոջ օրինական ներկայացուցիչը) իր համաձայնությունն է տալիս օգտագործելու ստեղծագործական առաջադրանքի կատարման ժամանակ իր մտավոր գործունեության արդյունքները՝ մատնանշելով Օգտատիրոջ (հեղինակի) անունը:

17. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.1. Կայքում ծառայություններ են մատուցվում նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների և ուսուցիչների առցանց ուսուցումն իրականացնելու, ծնողներին իրենց երեխաների մասին տեղեկատվություն տրամադրելու, ուսուցիչների դասավանդման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Կայքում տեղադրված այլ միջոցառումների անցկացման նպատակով:
17.2. Ծառայությունները մատուցվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով: Ծառայությունների ամբողջական ցանկը տեղադրված է Կայքում:
17.3. Ծառայությունների որոշ մասը Օգտատիրոջը մատուցվում է վճարովի հիմունքներով՝ համաձայն Կայքի Ադմինիստրացիայի կողմից հաստատված սակագների: Վճարովի ծառայությունների ցանկը և դրանց վճարման կարգն ու ժամկետները տեղադրված են Կայքի «Իմ+» բաժնում:
17.4. Օգտատերը պարտավորվում է ինքնուրույն և ժամանակին ծանոթանալ Կայքի Ադմինիստրացիայի կողմից մատուցվող ծառայություններին, ներառյալ՝ վճարովի ծառայությունների սակագներին (դրանց մասին տեղեկատվությունը տեղադրված է Կայքում):
17.5. Վճարովի ծառայությունները Օգտատիրոջը մատուցվում են 100% կանխավճարի պայմանով՝ համաձայն սահմանված սակագների:
17.6. Վճարման բացակայության կամ սահմանված ժամկետում վճարումը չստանալու պարագայում Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի մերժելու Օգտատիրոջ կողմից ընտրված վճարովի ծառայությունների մատուցումը:
17.7. Կայքի վճարովի ծառայություններից օգտվելը չի հանդիսանում Կայքում Օգտատիրոջ գրացվելու և նրա մասնակցության անհրաժեշտ պայման: Վճարովի ծառայությունները մատուցվում են Օգտատիրոջը միայն նրա համաձայնությամբ:
17.8. Կայքի վճարովի ծառայություններից օգտվելու համար Օգտատիրոջ կողմից վճարված դրամական միջոցները ենթակա չեն վերադարձման, ներառյալ՝ Կայքի ծառայություններից նրա հրաժարվելու դեպքում:
17.9. Վճարման ժամանակ իր թույլ տված սխալների համար պատասխանատու է Օգտատերը:

18. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

18.1. Կայքը և Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չեն կրում Օգտատերերի մուտքի թույլտվությունների դադարեցման, ծառայությունների մատուցումն ապահովող ծրագրային ապահովումների և սարքավորումների աշխատանքի դադարեցման, Օգտատերերի անձնական և այլ տվյալների կորստի (առանց մասնակի կամ ամբողջությամբ վերականգնման հնարավորության) և Օգտատերերի «ակաունտներում» առկա տեղեկատվության կորստի համար, ինչպես նաև պարտավոր չեն փոխհատուցել Օգտատերերի կրած վնասները, եթե այդ ամենը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցության՝ չկանխատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով, որոնց դեպքում Կայքի աշխատանքային գործառույթի պատշաճ կատարումը դարձել է անհնարին: Այդպիսի իրավիճակներ են աղետները, այդ թվում՝ բնության աղետները (հրդեհը, երկրաշարժը, ջրհեղեղը և այլն), պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, ինչպես նաև երրորդ անձի, այդ թվում` պետական անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների գործողությունները, և այլն:
 
19. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

19.1. Կայքի նյութերի և ծառայությունների օգտագործումը կարգավորվում Է ՀՀ օրենսդրությամբ: Բոլոր վեճերը և բողոքները կարգավորվում են Քաղաքականության դրույթների համաձայն կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
19.2. Օգտատիրոջ ցանկացած հարց, մեկնաբանություն կամ այլ գրագրություն պետք է ուղղվի Կայքի Ադմինիստրացիային՝ info@imdproc.am էլեկտրոնային հասցեով: Կայքի Ադմինիստրացիան չի պարտավորվում պատասխանել որևէ այլ եղանակով նրան ուղղված հարցերին, հարցումներին, առաջարկություններին և այլ տեղեկատվությանը և պատասխանատվություն չի կրում դրանց չարձագանքման համար:
19.3. Քաղաքականության վերաբերյալ ծագած բոլոր հարցերը և պահանջները Օգտատերն առաջին հերթին ուղղում է Կայքի Ադմինիստրացիային՝ info@imdproc.am էլեկտրոնային հասցեով: Կայքի Ադմինիստրացիան պարտավորվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել ստացված հարցին կամ բողոքին` նշված էլեկտրոնային հասցեով ուղարկելով իր դիրքորոշումն արտահայտող պատասխան նամակ: Ընդ որում՝ այն Օգտատիրոջ հարցերը կամ բողոքները, ում հնարավոր չէ նույնականացնել գրանցման ժամանակ տրամադրած տվյալների հիման վրա, ինչպես նաև անանուն պահանջները Կայքի Ադմինիստրացիայի կողմից չեն դիտարկվում: Այն դեպքում, երբ Օգտատերը համաձայն չէ այն պատասխանի (փաստարկների) հետ, որը տվել է Կայքի Ադմինիստրացիան՝ ի պատասխան իր հարցի կամ բողոքի, Օգտատերը իր փաստարկները հիմնավորող պատասխանն ուղարկում է Կայքի Ադմինիստրացիային պատվիրված նամակով՝ օգտագործելով փոստային կապը: Բանակցությունների միջոցով Օգտատիրոջ պահանջի բավարարման անհնարինության դեպքում վեճը լուծվում է Քաղաքականությամբ նախատեսված կարգով:
19.4. Օգտատերը և Կայքի Ադմինիստրացիան համաձայնում են, որ Քաղաքականության հետ կապված և դրանից բխող բոլոր վեճերը և տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով: Եթե կողմերի միջև եռամսյա ժամկետում համաձայնություն ձեռք չի բերվում, Քաղաքականության հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
19.5. Կայքի անբավարար աշխատանքի հետ կապված բողոքներ չեն ընդունվում, եթե դրանք արդյունք են Օգտատիրոջ սարքավորումների կամ նրա ինտերնետ կապի անբավարար տեխնիկական հզորության, ինչպես նաև՝ Օգտատիրոջ կողմից իր սարքավորումների կամ ծրագրային ապահովումների սխալ կարգաբերումների:
 
20. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

20.1. Քաղաքականությունը ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից գրանցման հաջող ավարտից հետո և գործում է մինչև այն պահը, երբ.
•    առաջանում է Կայքի գործառնության և դրա բոլոր ծառայությունները դադարեցնելու անհրաժեշտություն,
•    խզվում են Օգտատիրոջ հետ հարաբերությունները՝ Քաղաքականության պահանջների խախտման պատճառով,
•    Օգտատերը դադարեցնում է իրեն մատուցվող ծառայությունները,
•    ՀՀ օրենսդրությամբ և Քաղաքականությամբ նախատեսված այլ դեպքերում:
20.2. Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը համարվում է տրված Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելու և (կամ) Կայքում իր հաշիվ մուտք գործելու փաստով, ինչը համարվում է այնպիսի հավաստի գործողություն, որն ակնհայտորեն վկայում է Օգտատիրոջ՝ անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին, որը տրված է անձամբ Օգտատիրոջ կողմից, կամ, եթե Օգտատերը անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս է, ապա Օգտատիրոջ օրինական ներկայացուցչի կողմից։
20.3. Օգտատիրոջ լոգինը և գաղտնաբառը պահպանվում են կրկնակի ակտիվացման հնարավորությամբ՝ նրա կողմից Կայքի օգտագործումը դադարեցնելուց հետո 100 (մեկ հարյուր) օրվա ընթացքում: Կրկնակի ակտիվացման համար Օգտատերը պետք է դիմի Կայքի Տեխնիկական սպասարկման ծառայություն: Կրկնակի ակտիվացման հղումը կուղարկվի Օգտատերի այն էլեկտրոնային հասցեին, որը նա նշել է առաջին գրանցման ժամանակ:
20.4. Քաղաքականությամբ չկարգավորվող հարցերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
20.5. Քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել որպես գործակալական, ընկերակցային, համատեղ գործունեության, վարձակալական հարաբերությունների կամ Օգտատիրոջ և Կայքի միջև Քաղաքականության մեջ ուղղակիորեն չնշված որևէ այլ տիպի հարաբերությունների պայմանագիր:
20.6. Տալով համաձայնությունը Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ՝ Օգտատերը միաժամանակ հաստատում է, որ ծանոթացել է Քաղաքականության բովանդակությանը, այն հասկանալի և ընդունելի է իր համար, և Օգտատերը համաձայն է Քաղաքականության մեջ ներառված բոլոր դրույթներին։

Հղում՝ https://www.imdproc.am/info/kanonner