«ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար: ԻմԴպրոցը (www.imdproc.am) Հայաստանյան կայք է, որը գործում է 2015 թվականից։

ԻմԴպրոցը սերտ համագործակցում է Ռուսաստանի «ЯКласс» կայքի (www.yaklass.ru) հետ, որը ներկայումս համարվում է լավագույն կրթական հարթակը տասնյակ հազարավոր դպրոցների համար: Այն նաև լայնորեն կիրառվում է Լատվիայում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում և Ավստրիայում:
ԻմԴպրոցն օգնում է ուսուցիչներին դասավանդման գործընթացում։ Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով աշակերտներին հանձնարարել  դասարանային ու տնային աշխատանքներ և ստուգել դրանք: Աշակերտների համար այն առաջադրանքների էլեկտրոնային շտեմարան է և անսահման վարժանքների հարթակ:
Լավագույն աշակերտների, դասարանների և դպրոցների դինամիկ փոփոխվող ցանկերը հաղորդում են ուսուցման գործընթացին խաղային տարրեր և ստեղծում մրցակցություն՝ խթանելով և՛ մանկավարժներին, և՛ աշակերտներին:
«ԻմԴպրոց» կայքի առաջադրանքները ստեղծվում են GenExis ծրագրով, որը գեներացնում է հսկայական թվով տարբերակներ՝ լիովին բացառելով արտագրության հնարավորությունները:
ԻմԴպրոցի գործընկեր ЯКласс-ը ФРИИ հիմնադրամի «շրջանավարտն» է, «Сколково» և Microsoft ծրագրերի ռեզիդենտ։
Փաստեր
1 000 000

«ԻմԴպրոց» կայքի էլեկտրոնային շտեմարանը ներկայումս ընդգրկում է առաջադրանքներ 9 առարկաներից, որը Հայաստանում առկա ամենամեծ «խնդրագիրքն» է։

15%

Աշակերտի առաջադիմության աճի միջին ցուցանիշը կազմում է 15%՝ «ԻմԴպրոց» կայքով կանոնավոր պարապելու դեպքում:

30%

«ԻմԴպրոց» կայքը ուսումնական գործընթացում օգտագործելու դեպքում ուսուցիչը տնտեսում է իր աշխատանքային ժամանակը մոտ 30%-ով։

 
Առաքելություն
 

 

Բարելավել
ուսման
որակը

 

 
Դարձնել այն
հետաքրքիր
աշակերտների համար
 

Պարգևել
մանկավարժ-
ներին ստեղծագործելու բերկրանք

Պատմություն
 

2007

Մեկնարկեցին GenEexis համակարգի մշակման աշխատանքները: Համակարգը հասանելի է 10 լեզուներով, այդ թվում հայերեն։ 


2009

Առաջադրանքների ստեղծման GenEexis համակարգը ներդրվեց մի շարք եվրոպական երկրների դպրոցներում: Դրա միջոցով ստեղծվում են առաջադրանքներ բոլոր առարկաներից։


2012

Մեկնարկեց ЯКласс կրթական կայքը, որի առաջադրանքները
համապատասխանում են Ռուսաստանի պետական առարկայական ծրագրերին։


2015

Մեկնարկեց ԻմԴպրոց համահայկական կրթական կայքը, որի առաջադրանքները համապատասխանում են Հայաստանի պետական առարկայական ծրագրերին։

Մեր մասնագետները
Կարինե Սամվելյան
Ֆիզիկայի առաջադրանքների հեղինակ

Երևանի Ա.Սախարովի անվ. N69 հիմնական դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ, տնօրենի տեղակալ, վերապատրաստող, փորձագետ, հետազոտող, որակավորման 2-րդ աստիճանի տարակարգ (2015թ): Վերապատրաստվել է Շվեյցարիայի CERN-ի միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում, ԱՄՆ-ի Լինքոլնի համալսարանի «Համագործակցություն կրթության բնագավառում» ծրագրի շրջանավարտ է, բազմաթիվ հոդվածների, գրքերի հեղինակ և համահեղինակ:

Կարինե Չիբուխչյան
Մայրենի լեզվի առաջադրանքների հեղինակ

Տարրական դասարանների ուսուցչուհի՝ ավելի քան 28 տարվա մանկավարժական փորձով։ Կրթության ազգային ինստիտուտի Նախադպրոցական և տարրական կրթության բաժնի տարրական կրթության մասնագետ։ Համահեղինակ է «Մայրենի-4» դասագրքի, նաև ուսումնաօժանդակ ավելի քան 30 ձեռնարկների:

Լուսինե Գրիգորյան
Անգլերեն լեզվի առաջադրանքների հեղինակ

ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թիվ 1 ամբիոնի դասախոս, դոցենտ: Վերապատրաստվել է Լոնդոնի Իլինգի քոլեջում, ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի համալսարանի զարգացման ծրագրի դասընթացները: Հիմնական և ավագ դպրոցի 5-12 դասարանների դասագրքերի, բազմաթիվ ուսուցչական ձեռնարկների, ուսումնական ծրագրերի և բառարանների հեղինակ է:

Քնարիկ Բդոյան
Քիմիայի առաջադրանքների հեղինակ

Մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցիչ, վերապատրաստող դասախոս, Քիմիա 7, Քիմիա 8, Քիմիա 9 դասագրքերի համահեղինակ, բազմաթիվ հոդվածների, թեստերի, ուսուցչական ձեռնարկների հեղինակ: Բազմաթիվ օլիմպիադաների հանձնաժողովների անդամ։

Ռուզաննա Ստեփանյան
Ինֆորմատիկայի առաջադրանքների հեղինակ

Ինֆորմատիկայի և ՏՀՏ տեխնոլոգիաների մասնագետ, Երևանի թիվ 105 դպրոցի ուսուցիչ: Microsoft ընկերության կողմից ճանաչվել է որպես փորձագետ-ուսուցիչ: Վերապատրաստվել է Ավստրիայում, Ռումինիայում, Վրաստանում: «Ինֆորմատիկայի թեստեր 6-7-րդ դասարանների համար» և «Ինֆորմատիկայի թեստեր 8, 9 և 10-րդ դասարանների համար» ժողովածուների և մի շարք ուսումնամեթոդական ուղեցույցների և ձեռնարկների, ինչպես նաև www.informatika.am ուսումնական կայքի հեղինակ:

Թամարա Սիմոնյան
Ինֆորմատիկայի առաջադրանքների հեղինակ

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի,վերապատրաստող դասախոս, ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկների համահեղինակ: Վերապատրաստվել է ԱՄՆ –ում՝ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից նախաձեռնված «Ուսուցիչների փոխանակում » ծրագրի շրջանակներում:

Տաթևիկ Անանիկյան
Ֆիզիկայի առաջադրանքների հեղինակ

Չեխովի անվ,թիվ 55 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, վերապատրաստող դասախոս, որակավորման առաջին աստիճանի տարակարգ (2013): Բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու» 7 և 8 խնդրագրքերի, «Ֆիզիկա և աստղագիտություն խնդիրների ժողովածու 9» գրքի համահեղինակ: Առարկայական օլիմպիադաների հանձնախմբի անդամ:

Արտավազդ Մամյան
Ֆիզիկայի առաջադրանքների համահեղինակ - մեթոդիստ

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ, Ֆիզմաթ, գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, ինչպես նաև «Ֆիզիկա 7», «Ֆիզիկա 8», «Ֆիզիկա 9» դասագրքերի խմբագիր և հեղինակ, «Ֆիզիկա 10», «Ֆիզիկա 11», «Ֆիզիկա 12» դասագրքերի համահեղինակ, «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու 7», «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու 8», «Ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների ժողովածու 9» խնդրագրքերի համահեղինակ:

Զեփյուռ Կարապետյան
Քիմիայի առաջադրանքների հեղինակ-մեթոդիստ

Քիմիական գիտությունների թեկնածու, Էջմիածնի հմ. 5 ավագ դպրոցում որպես բնագիտական հոսքի ուսուցիչ: Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանների (Քիմիա, I, II, III մաս), ինչպես նաև ավելի քան 50 գիտական հոդվածների, գրքերի և գյուտերի հեղինակ:

Վարդան Ասատրյան
Աշխարհագրության առաջադրանքների հեղինակ

«Քվանտ» վարժարանի աշխարհագրության ուսուցիչ և օլիմպիական խմբի ղեկավար: ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատող: Բազմաթիվ հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ:

Անի Մկրտումյան
Աշխարհագրության առաջադրանքների հեղինակ

Երևանի Ա. Շիրակացու անվան կրթահամալիրի աշխարհագրության ուսուցչուհի: Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի, աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ: Մասնակցել է Միջազգային Բակալավրիատ կազմակեպության կողմից կազմակերպված «Միջառարկայական դասավանդումն ու ուսուցումը հիմնական դպրոցում» (3-րդ կատեգորիա) առցանց վերապատրաստմանը:

Մեր Թիմը
Վալերի Նիկիտին
«YaKlass» -ի գլխավոր տնօրեն

Համակարգչային գիտությունների մագիստրոս, 11 տարվա աշխատանքային փորձ ՏՀՏ ծրագրերում և ՏՀՏ ծրագրերի 6 տարվա ղեկավարման փորձ` TRUST Bank, Santander, Club Nokia։

Ալեքսանդր Շախով
ՏՀՏ բաժնի ղեկավար

Համակարգչային գիտությունների մագիստրոս, բազմամյա աշխատանքային փորձ ՏՀՏ ոլորտում: GenExis առաջադրանքների գեներացման համակարգի ստեղծող:

Ալիսա Կլիմա
«YaKlass»-ի զարգացման գծով տնօրեն

Բիզնես պլանավորման մագիստրոս: Բանասեր, անգլ. լեզվի մասնագետ: Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ տարբեր երկրների կրթության զարգացման ոլորտում, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Բրիտանական խորհրդի տարբեր կրթական նախագծերի համակարգող:

Անի Հակոբյան
«ԻմԴպրոց»-ի գործադիր տնօրեն

Բիզնես կառավարման մագիստրոս: Բոլոնիայի բարձրագույն կրթատարածքի քարտուղարության մասնագետ 2012 - 2015թթ: Եվրոպական բարձրագույն կրթատարածքում գործող «Կառուցվածքային բարեփոխումներ» աշխատանքային խմբի անդամ:

Սաթինե Հովակիմյան
Գլխավոր խմբագիր

Միջազգային հարաբերությունների մագիստրոս, աշխատանքային փորձ ուսումնամեթոդական գրականության հրատարակման ոլորտում:

Մանիկ Քոչարյան
Խմբագիր

Հանրային կառավարման մագիստրոս: Բանասեր, գերմաներեն լեզվի մասնագետ: Աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման և վերապատրաստումների ոլորտում:

Անդրեյ Առաքելյան
Կայքի գլխավոր ադմինիստրատոր

Տեղեկատվական տեխնոլոգիաների մագիստրոս, 5 տարվա աշխատանքային փորձ ՏՀՏ ոլորտում։