«ԻմԴպրոց» կայքը կրթության արդյունավետ, ուսումնաօժանդակ գործիք է: Այն գործում է 2015 թվականից:

Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Լատվիայում, Ավստրիայում, Գերմանիայում և Ղրղստանում հարյուր հազարավոր սովորողներ և մանկավարժներ կիրառում են մեր գործընկեր «YaKlass» կայքը իրենց ուսումնական գործընթացում:

«ԻմԴպրոց» կայքն օգնում է ուսուցչին ստուգելու, թե ի՞նչ չափով են աշակերտները յուրացրել ուսումնական նյութը՝ անցկացնելով թեմատիկ, ստուգողական և կիսամյակային ամփոփիչ թեստային աշխատանքներ և բացառելով արտագրության հնարավորությունները։

«ԻմԴպրոց» կայքը նպաստում է ուսուցիչների ու սովորողների համակարգչային հմտությունների զարգացմանը և թույլ է տալիս նրանց հաղորդակցվել նույն «լեզվով» և նույն միջավայրում։

 

Հինգ քայլ դեպի որակյալ կրթություն
Գրանցվեք «ԻմԴպրոց» կայքում որպես ուսուցիչ
 
1
 
«Իմ+» բաժանորդագրություն 30 օրով կամ 1 տարով
«Իմ+»-ի գլխավոր գործառույթները ուսուցչի համար.
  • հասանելիություն բոլոր առաջադրանքների ճիշտ պատասխաններին և լուծման քայլերին,
  • աշակերտի առաջադիմության վերահսկում «Աշակերտների արդյունքներ» բաժնի միջոցով,
  • ստուգողական աշխատանքների ստեղծում «Ստուգողական աշխատանքներ» բաժնի միջոցով։
 
Ընտրեք առաջադրանքներ Ձեր աշակերտների համար «Առարկաներ» բաժնից
 
2
 
Ներկայումս «ԻմԴպրոց» կայքն առաջարկում է տեսական նյութեր, գործնական առաջադրանքներ և թեստեր հետևյալ առարկաներից.
 
  • Հայոց լեզու 7-րդ դասարան
  • Հանրահաշիվ 7-9-րդ դասարաններ
  • Երկրաչափություն 7-9-րդ դասարաններ
  • Ռուսաց լեզու 2, 5-10-րդ դասարաններ
  • Մաթեմատիկա 1, 2, 5 և 6-րդ դասարաններ
  • Ֆիզիկա 7-9-րդ դասարաններ
  • Քիմիա 7-9-րդ դասարաններ
  • Անգլերեն 5-րդ դասարան
  • Ինֆորմատիկա 6-8-րդ դասարաններ
  • ՏՀՏ գրագիտություն
  • Աշխարհագրություն 6-րդ դասարան
  • Մայրենի 1-ին և 2-րդ դասարաններ

Այսօր արդեն «ԻմԴպրոց» կայքն ունի առաջադրանքների մոտ 1 000 000 տարբերակներ և դրանց քանակն անընդհատ ավելանում է։ Նյութերի մշակման ժամանակ օգտագործվում են ինչպես ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված դասագրքերը, այնպես էլ այլ ուսումնաօժանդակ գրականություն։
 
Օգտագործեք «ԻմԴպրոց» կայքը դասաժամերին
և արտա-
դասարանական աշխատանքների համար
 
3
 
Աշխատեք «ԻմԴպրոց» կայքի միջոցով դասարանում և համակարգչային սենյակներում՝ պրոյեկտորի կամ ինտերակտիվ գրատախտակի օգնությամբ։

Դուք այլևս ստիպված չեք լինի ստուգել կապոցներով տետրեր: Համակարգը Ձեր փոխարեն կստուգի Ձեր աշակերտների աշխատանքները, կտրամադրի մանրամասն վիճակագրական տվյալներ և նույնիսկ կհաշվի նրանց միավորները: Այս ամենը «Աշակերտների արդյունքները» բաժնում։
 
Գնահատեք
«ԻմԴպրոց» կայքի կարևոր
առավելությունը,
բացառեք արտագրության հնարա-
վորությունները
 
4
 
«ԻմԴպրոց» կայքի բացառիկ առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր առաջադրանք և թեստ ունի բազմաթիվ տարբերակներ, իսկ դրանց ճիշտ պատասխանները հնարավոր չէ գտնել համացանցից կամ արտագրել դասընկերոջից։

Որպես օրինակ կարող ենք ներկայացնել առաջադրանք «Հանրահաշիվ» առարկայից Վիետի թեորեմի վերաբերյալ: Վիետի թեորեմը.

 

ՈՒսուցիչը մեկընդմիշտ ազատված է աշակերտների միմյանցից արտագրելու խնդրից։

 
Խրախուսեք աշակերտներին, ստացեք «ԻմԴպրոց կայքի ուսուցիչ» հավաստագիրը
 
5
 
«ԹՈՓ» բաժինը ստեղծում է մրցակցային միջավայր, որը նպաստում է աշակերտների առաջադիմության բարձրացմանը: Ստուգված է, որ աշակերտներն իրենք են դիմում ուսուցչին «ԻմԴպրոց» կայքի միջոցով տնային առաջադրանքներ ստանալու խնդրանքով և հավաքում միավորներ:

«ԻմԴպրոց» կայքում գործում է ուսուցիչների ներքին հավաստագրման համակարգ և ուսուցչին տրվում է «ԻմԴպրոց կայքի ուսուցիչ» հավաստագիր՝  նորարարական տեխնոլոգիաների կիրառման համար: Որքան ակտիվ է Ձեր դասարանը, այնքան ավելի շատ են Ձեր կուտակած միավորները «ԻմԴպրոց կայքի ուսուցիչ» հավաստագրի ստացման ժամանակ:
 
 
 
«ԻմԴպրոց» կայքի արդյունավետությունը ստուգված է հազարավոր ուսուցիչների կողմից: Մանկավարժների արձագանքները և լավագույն աշխատանքների օրինակները տեղադրվում են կայքում:

 
 
 
 
Ցանկանում ե՞ք տիրապետել ՏՀՏ հմտություններին և աշխատել «ԻմԴպրոց» կայքով: Մասնակցեք մեր www.imdproc.am կայքի ՏՀՏ դասընթացներին և ստացեք հավաստագիր: Դասընթացը հասանելի է «Իմ+» բաժանորդագրություն ունեցող ուսուցիչներին։

Անցնել դասընթաց
Ստուգողական աշխատանքների ստեղծում
«Ստուգողական աշխատանքներ» բաժնի հնարավորությունների մասին Դուք կարող եք տեղեկանալ հետևյալ հղումներից.
 
 
 
Այն ուսուցիչներին, ովքեր արդեն օգտվում են «Առարկաներ» և «Աշակերտների արդյունքներ» բաժիններից, մենք առաջարկում ենք ստեղծել սեփական ստուգողական կամ տնային աշխատանք «Ստուգողական աշխատանքներ» բաժնում:

«Ստուգողական աշխատանքներ» բաժինը թույլ է տալիս.
  • Էլեկտրոնային եղանակով պատրաստել և ուղարկել աշակերտներին ստուգողական աշխատանքներ, տնային աշխատանքներ, թեստեր և այլն:
  • Գործածել կայքի պատրաստի առաջադրանքները կամ ստեղծել սեփականները։
  • Ավտոմատացնել աշխատանքների ստուգումը և արդյունքների հաշվառումը, քանի որ ուսուցչի փոխարեն այդ աշխատանքը կատարում է համակարգիչը:

 

Օգտակար տեղեկություններ ուսուցիչների համար
Ինչպե՞ս է հաշվարկվում աշակերտի գնահատականը «ԻմԴպրոց» կայքում
 
Գնահատական Տոկոս* Առարկայի յուրացման աստիճան
9 - 10
87-100%   գերազանց
7 - 8
65-86%   լավ
4 - 6
35-64%   բավարար
2 - 3
11-34%   անբավարար
1
0-10%   կատարված չէ

* կատարված հանձնարարությունների և թեստերի տոկոսը

Ի՞նչպես միացնել «ԻմԴպրոց» կայքին դասարանը կամ դպրոցը
 
Մենք սիրով կհամագործակցենք ուսուցիչների և ուսումնական հաստատություների հետ: Մեզ միանալու համար զանգահարեք կամ դիմեք մեր էլեկտրոնային հասցեով։
 
 
Մեր էլեկտրոնային փոստի հասցեն: info@imdproc.am
 
Մեր հեռախոսահամարը:
+374 11 290 290