Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ

 

    Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը կամ ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության խանգարումը  զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է (այսուհետ ՈՒՊՀՀ), որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները:[1]

Համաձայն «Learning Disabilities»  ասոցիացիայի ՈՒՊՀՀ-ն չի համարվում սովորելու անկարողություն։ Բայց և այնպես անհրաժեշտ է այլ մոտեցումներ, մեթոդներ կիրառել աշակերտների հետ, ովքեր ունեն ՈՒՊՀՀ։ Անգամ առանց այս համախտանիշի երեխաների համար անհրաժեշտ է լինում ուսուցման նոր մեթոդներ մշակել դասերն ավելի հեշտացնելու համար։

 

Հիմնական երեք կետի են ուսուցիչները, նաև ծնողները ստիպված լինում բախվելու, եթե երեխան ունի  ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը.

  1. Ցրվածություն։ ՈՒՊՀՀ ունեցող երեխաների համար դժվար է կենտրոնանալ մի առարկայի վրա երկար ժամանակով։ Մի հնար, որ ծնողներն ու ուսուցիչները կարող են կիրառել այս հարցին լուծում տալու համար՝ դարձնել դասերն ավելի կարճ, օգնել բաժանել մի քանի մասի  երկար առաջադրանքները։ Օրինակ մաթեմատիկան այն մեծ խնդիրներից է, որը բաժանվում է մի քանի կառավարելի կտորների։ Աշակերտին «մաթեմատիկա անել» հրահանգելու փոխարեն օգտակար կլիներ, որ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտն ունենան կարճաժամկետ նպատակ ավարտելու մաթեմատիկական առաջադրանքնի մի մասը, որից հետո ընդմիջում անեն։ Տնային ուսուցման դեպքում հնարավորել է կառավարել աշակերտի միջավայրը, աղմուկը։ Այստեղ չկան 30 այլ աշակերտներ, որոնք կարող են խռովություններ առաջացնել։ Տնային ուսուցումը շատ ճկուն է և օգնում է այս համախտանիշով երեխանեին ծախսել ավելի կամ պակաս ժամանակ՝ կախված իրենց կարիքներից։
     
  2. Գերակտիվություն։ Երբեմն թվում է, թե ՈՒՊՀՀ ունեցող երեխաներն անընդհատ շարժման մեջ են։ Դասարանում՝ մյուս երեխաների ներկայության դեպքում,  ավելի դժվար է ուսուցումն իրականացնել։ Երբեմն նրանց անհրաժեշտ է լինում թռչկոտել մեկ ոտքի վրա բազմապատկման աղյուսակն ասելու համար։ Պետք է թույլ տալ։ Շարժումն ու նոր բան սովորելու ընթացքը շատ օգտակար է լինում համադրելիս, քանի որ թույլ է տալիս աշակերտին սպառել ավելորդ էներգիան ու հիշողության մեջ ավելի ամրապնդել սովորածը։ Մի քանի մեթոդներ կան, որոնք կարող են օգնել ավելորդ էներգիայի սպառման հարցում։ Օրինակ մի ընտանիք թույլ է տվել, որ իր երեխան օգտագործի գնդակը որպես աթոռ։ Նրան նաև թույլատրվում էր թեթև թռչկոտել դրա վրա, նաև ճոճվել առաջ-հետև։ Անգամ երբ նա համեմատաբար անշարժ նստում էր, նրան միևնույնն է, անհրաժեշտ էր լինում հավասարակշռությունը պահել, և այսպես ծախսվում էր էներգիայի ավելցուկը։ Մեկ այլ բան, որ պետք է անել՝ երեխայի ձեռքերը զբաղված պահելն է։ ՈՒՊՀՀ ունեցող երեխաները կարծես թե կարողանում են անելի միաժամանակ մի քանի բան և նույնիսկ օգուտ են ստանում, երբ թույլատրվում է մեկից ավել բաներ անել։
     
  3. Շուտ հիասթափություն։ ՈՒՊՀՀ-ով երեխաները հեշտ են հիասթափվում։ Նրանք հիմնականում չեն սիրում կնրկնվող առաջդրանքներ, ընթերցանության դասեր կամ էլ դասեր, որոնք պահանջում են շատ գրել։  Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ՈՒՊՀՀ-ն իրենից չի ներկայացնում սովորելու անկարողություն, բայց միևնույն ժամանակ այս երեխաներն ունեն սովորելու իրենց տարբեր ձևերը։ Որպես կանոն, նրանց ուղեղը վերլուծում է իրերը շատ արագ, այդ պատճառով էլ կրկնվող առաջադրանքները թվում են ժամանակի կորուստ։ Իսկ հիմնականում վատ ձեռագիր ունենալը բացատրվում է նրանով, որ գաղափարները մտքում ավելի արագ են ծնվում, շարժվում, քան նրանք կարողանում են հանձնել դրանք թղթին։ Հիասթափությունները վերացնելու համաար կարելի է թույլ տալ, որ երեխան կարդալու փոխարեն լսի գրքի աուդիո տարբերակը։ Սա թույլ է տալիս, որ աշակերտները կենտրոնանան պատմության վրա՝ անելով միաժամանակ ձեռքերով մի բան կամ էլ տեղաշարժվել, թրվռալ։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ ուղղագրության, ուղղախոսության կրկնվող դասերին, ինչու՞ թույլ չտալ, որ երեխան սկզբում անցնի թեստը, հետո նոր աշխատի առանձին բառերի վրա։ Սա օգնում է կրճատել կրկնություններն ու դասերը։

 

Եվ վերջապես, անհրաժեշտ է թույլ տալ, որ երեխան աշխատի, սովորի իր ունակություններին համապատասխան տեմպով, այլ ոչ թե ստիպել նրան հարմարվել դասերի ավանդական պլանին։ Թույլատրելի է կիրառել նաև նոր տեխնոլոգիաները։ Առցանց ուսուցումը թույլ է տալիս, որ աշակերտը կառավարի իրեն հասնող տեղեկատվության արագությունը։[2]

[1] https://en.wikipedia.org/wiki/Attention_deficit_hyperactivity_disorder

[2] https://edarticle.com/strategies-for-teaching-adhd-students-at-home/