Ուսուցչի խոսքերը որոշիչ են

 

    Ուսուցիչներից սպասումները միշտ շատ են։ Ոչ միայն թե ինչ ու ինչպես կսովորեցնի, այլ նաև թե աշակերտի կյանքում ինչ դեր կունենա։ Ուսուցիչը և՛ ուսուցիչ է, և՛ մարզիչ, և՛ խնամակալ։ Դուք՝ ուսուցիչներրդ, աշակերտներին ոչ միայն ուղղորդում եք սովորելու հարցում, այլ նաև ձեր օրինակն եք ցույց տալիս վարվեցողության հարցերում։ Ժամանակի հետ փոխվում են ուսուցման մեթոդները, չափանիշները, նաև ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների տեսակն ու ձևավորման սկզբունքները։ Երեխաներն այլ մոտեցումներ են պահանջում, այլ վերաբերմունք։ Մի քանի հնար, թե ինչպես կարելի է ձևավորել աշակերտի հետ ավելի վստահելի հարաբերություններ, որոնք կօգնեն քաոտիկ, նաև սթրեսային իրավիճակներում ճիշտ լուծումներ գտնել։

  1. «Լռե՛ք»-ի փոխարեն փորձեք՝ «Կարո՞ղ եք ավել մեղմ ձայն օգտագործել»։

    Դպրոցական առօրյան լի է աղմուկով… շատ-շատ աղմուկով։ Եթե դուք աշխատում եք ավելի մեծ տարիքով երեխաների հետ, պարզապես կարելի է ասել, որ ավելի ցածր ձայնով խոսեն։ Հաճախ, երբ մենք հուզված ենք, անգամ կարող է չնկատենք ու չզգանք, թե որքան բարձր է մեր ձայնը։ Տարիքով ավելի փոքրիկների հետ փորձեք կիրառել «կենդանու նմանակելու» մեթոդը։ Օրինակ՝ «Ցույց տվեք ինձ՝ ինչպե՞ս է քնում փոքրիկ կատվիկը» կամ էլ «Ո՞վ կարող է լինել ամենալուռ մկնիկը»։ Սա Ձեզ կօգնի, որ ավելի շուտ հասնեք ցանկալի արդյունքին։

  1. «Դու պետք է…»-ի փոխարեն փորձեք՝ «Եկ միասին…»։

    Կյանքում երբեմն ինչ-որ առաջադրանքներ կարող են ճնշող լինել, թվալ անհաղթահարելի։ Եվ երբեմն ամենահասարակ, անկեղծ խորհուրդները կարող են ոչ իրական լուծումներ առաջարկող հնչել։ Օգնեք աշակերտներին մի վայրկյան կանգ առնել, մտածել, կենտրոնալ այն բանի վրա, որ պետք է անեն առաջնահերթ, ինչն էլ ճիշտ ուղղությամբ նրանց կտանի։ Եվ կարևոր է, որ նրանք հասկանան՝ այդ ամենը իրենք միայնակ չեն անելու, Դուք նրանց կողքին եք։ Սա կարող է թվալ փոքրիկ, բայց իրականում շատ ազդեցիկ օգնություն։

  1. «Թույլ տուր ես անեմ դա»-ի փոխարեն փորձեք՝ «Ես հավատում եմ, որ դու կարող ես անել դա»։

    Կապ չունի, թե որ տարիքում եք կամ ինչ իրավիճակում, շատ քիչ բաներ կան կյանքում որ ավելի հաճելի է լսելը, քան այն, որ մեկը հավատում է քեզ։ Լինել այն մարդը, ով մոտիվացնում և ոգեշնչում է երեխաներին, հատկապես երբ նրանք դրա կարիքն ամենաշատն ունեն, կարող է Ձեզ համար էլ նույնքան անգնահատաելի լինել, որքան որ նրանց համար։

  1. «Ես երեկ բացատրել եմ, թե ինչպես անել սա»-ի փոխարեն փորձեք՝ «Միգուցե ես քեզ այլ ճանապարհ ցույց տամ»։

    Դժվար է, երբեմն նաև նյարդայնացնող, երբ այդքան ջանքերից հետո, աշակերտը չի յուրացրել դասը։ Մինչ կփորձենք հիշեցնել կամ կրկնել, ավելի օպտիմալ տարբերակ կլինի այլ մոտեցում ցուցաբերելը։ Սա կարող է հատկապես օգտակար լինել հարաբերությունների կառուցման առաջնային փուլում, քանի որ երկու կողմն էլ սովորում են շփվել միմյանց հետ։ Նման արտահայտության օգտագործումը կամ էլ այլ տարբերակը, որում օգտագործվում է բաց հարց, ցույց է տալիս աշակերտին, որ այդ ընթացքում դուք միասին եք։

  1. «Ի՞նչ խառնաշփոթ է»-ի փոխարեն փորձեք՝ «Երևում է, որ զվարճացել եք։ Ինչպե՞ս կարող ենք մաքրել այս ամենը»։

    Ցանկացած մեկն ով աշխատում է երեխաների հետ, գիտի, որ խմբային ծրագրերի հետ ի հայտ է գալիս նաև մեծ խառնաշփոթ (նկարչություն, պատի թերթերի պատրաստում, միջոցառման պատրաստություն)։ Բայց զգույշ եղեք, որպեսզի նեգատիվի վրա չկենտրոնանաք, որովհետև այն արագորեն երեխաների մոտ կարող է հանգեցնել տխրության, հիասթափության։

  1. «Նայիր, թե ինչ արեցիր»-ի փոխարեն փորձեք՝« Ինչպե՞ս մենք կարող ենք ուղղել սա»։

    Ցույց տալն ու պատմելը կարող են գրավել աշակերտի ուշադրությունը, բայց այն բավարար չէ, որ դուք ստանաք այն, ինչ իսկապես ցանկանում եք՝ որոշում։ Դրա փոխարեն փորձեք տալ այնպիսի հարց, որ երեխաները սկսեն մտածել իրողության շարունակության մասին։ Երբ նրանք սկսում են մտածել ու առաջարկել տարբերակներ ու գործընթացներ, դուք կարող եք նաև շանս ունենալ զարգացնել սոցիալ-էմոցիոնալ կարողություններ, ինչպիսիք են օգնության համար դիմելը, օգնություն առաջարկելը և միասնական աշխատելու ունակություն ընդհանուր նպատակին հասնելու համար։

  1. «Դուք հարցեր ունե՞ք»-ի փոխարեն փորձեք՝ «Ի՞նչ հարցեր ունեք»։

    Ոչինչ չի կանգնեցնում խոսակցությունն մինչև որ այն չի շարունակվում փակ հարցերի նման։ Միայն փոխելով հարցերի ձևը՝ դուք կարող եք պարզապես աշակերտի համար «դուռը բաց թողնել», որպեսզի նրանք իրենց ավելի հարմարավետ զգան դրա միջով անցնելիս։ Որքան շատ հարցեր են աշակերտները տալիս , այնքան շատ են ներգրավվում ընթացքին, հետևաբար ավելի շատ են սովորում։

  1. «Սա այնքան էլ դժվար չէ»-ի փոխարեն փորձեք՝ «Դու կարող ես անել դժվար բաներ»։

    Լսելով որ մի բան այնքան էլ դժվար չէ կամ էլ այն, որ իրականում դա բավականին հեշտ է, կարող է մեզ կասկածների առաջ կանգնեցնել։ Վերջապես մեկը պե՞տք է խոստովանի, որ դա բարդ է, բայց միևնույնն է մենք կարող ենք անել այդ։

Սա միջոց է հավատ և ինքնավստահություն ներշնչելու համար։ Նաև վստահություն այն հարցում, որ դուք միշտ իր կողքին եք։

  1. Դու «Պետք է լսես»-ի փոխարեն փորձեք՝ «Շատ եմ ուզում, որ դու իմանաս սրա մասին»։

    Անկախ նրանից Դուք աշակերտի հետ միայնակ եք, թե փորձում եք ամբողջ դասարանին «լռեցնել», երբեմն այնպես անելը, որ նրանք լսեն, թվում է անհնար։ Առաջնահերթ երեխաներին հասկացրեք, որ Դուք նախ և առաջ այդտեղ եք նրանց օգնելու համար։ Սա գործող տարբերակ է, որ շարժեք երեխաների հետաքրքրությունը,գրավեք ուշադրությունը և պահեք՝ շարունակելով նաև ավելի ամուր հարաբերություններ կառուցել։

  1. «Այդպես խոսել չի կարելի»-ի փոխարեն փորձեք՝ «Հաճույքով կլսեմ քեզ, եթե օգտագործես գեղեցիկ բառեր»։

    Իրականությունն այնպիսինն է, որ դպրոցից, դասասենյակից դուրս երեխաները շատ տարբեր միջավայրերում են լինում, լսում են շատ բառեր, արտահայտություններ, որոնք իրենց տարիքին համապատասխան չեն։ Սա լավ չէ, բայց դրանց համար նրանց ամոթանք տալը ևս։ Փոխարենը կարելի է փորձել նրանց ճիշտ ուղղորդել և ճիշտ օրինակ ծառայել, տալ նրանց բարության օրինակ՝ հիշեցնելով, որ գեղեցիկ բառեր օգտագորեն, գեղեցիկ խոսեն։

Աղբյուրը՝ https://www.weareteachers.com