Շիրակի մարզի ք. Գյումրու թիվ 7 հիմնականդպրոց

«Գյումրու № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2003թ. Գյումրու №16,  №7 և №14 լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների միավորումից: Միավորման պահին դպրոցն ուներ 1600 աշակերտ և երեք դպրոցների ուսուցչական անձնակազմ: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց կուռ, ամբողջական հանրույթի, որն աշխատում է սիրով և մեծ նվիրումով: Հարկ է նշել, որ այդ դպրոցները տվել են աշակերտներ, որոնք մասնակցել են ՀՀ- ի պատմության կերտմանը՝ ճարտարապետներ Ա. Թարխանյան, քանդակագործ Ֆ. Սողոյան, ՌԴ բանակի գեներալ Չոբանյան, գեներալ-գնդապետ Գ. Հակոբյան, գեներալ-մայոր Ա. Ղազարյան, բանաստեղծ Ռ. Դավոյան, ինչպես նաև պետական քաղաքական գործիչներ Մ. Մկրտչյան, Մ. Մուրադյան, Ա. Գոմցյան: ԳԱ ակադեմիկոսներ Լ. Հակոբյան, Ս. Հովհաննսյան: Այսօր էլ բարձր է դպրոցի գիտակրթական մակարդակը. ունենք  գիտությունների 4 թեկնածու, I տարակարգ ունեցող 4 մանկավարժ, վաստակավոր,  վերապատրաստող, «Տարվա լավագույն ուսուցիչ»  մրցույթի տարբեր տարիների պատվոգրերով, դիպլոմներով պարգևատրված ուսուցիչներ: Իսկ  2013թ.  «Գյումրու  № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Կարապետյանը հաղթող ճանաչվեց  «Տարվա լավագույն տնօրեն » հանրապետական մրցույթում: Դպրոցն ունի մեծ հաջողություններ կրթական, սպորտի և մշակութային ոլորտներում:  Ունեցանք  առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակիցներ և դիպլոմակիրներ, ոսկեմեդալակիր շրջանավարտներ, որոնք իրենց ուսումը հաջողությամբ շարունակեցին մեր և արտասահմանյան (ՌԴ) բուհերում: Սպորտային ոլորտում ևս մեր սաները հաջողությամբ են հանդես գալիս՝ Հայաստանի դրոշը բարձր պահելով Եվրոպական և համաշխարհային մրցույթներում՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի: «Հայաստանի ձայն» նախագծի I հաղթողը դարձյալ մեր շրջանավարտ  Մերի Մնջոյանն էր: Դպրոցը հաջողություններ ունի նաև այլ բնագավառներում՝ ասմունքի մրցույթներում բարձր տեղեր գրավողներ, շախմատի միջազգային մրցույթներում հաղթողներ:  Դպրոցը հաջողությամբ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և ՀԿ-ների հետ՝ «Հայկական Կարիտաս», «Ջինիշյան հիմնադրամ», «Փյունիկ» ՀԿ և այլն: «Գյումրու  № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ն առաջիններից էր, մարզում, որ հաջողությամբ իրականացրեց և իրականացնում է ներառական կրթության ծրագիր. ունենք շուրջ 120  ներառված աշակերտ: 2014թ-ից դպրոցում մեծ հաջողությամբ գործում է նաև նախակրթարանը՝ 2 խմբով: Դպրոցի բարձր վարկանիշի մասին է խոսում նաև այն փաստը, որ արդեն մի  քանի տարի շարունակ  Շիրակի մարզում № 7 հիմն. դպրոցը ֆավորիտ է առաջին  դասարանցիների  թվով: «Գյումրու  № 7 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի հանրույթը այսօր էլ աշխատում է մեծ եռանդով ու նվիրումով:

Տվյալները թարմացվել են.