Ծանոթացում «Ստուգողական աշխատանքներ» բաժնի հետ
Ծնողների համար
Սեղմեք ցուցումները տեսնելու համար
Ձեր երեխաների ստուգողական աշխատանքները
Սիրելի ծնող, «Ստուգողական աշխատանքներ» բաժնի օգնությամբ Դուք կարող եք օգնել Ձեր երեխային նախապատրաստվել ստուգողական աշխատանքներին և տեղեկանալ, թե ինչպես է նա կատարում իր ստուգողական աշխատանքները:
Քայլ 1. Նախապատրաստվել ստուգողական աշխատանքին
Յուրաքանչյուր ստուգողական աշխատանքի նկարագրության մեջ ներառված են թեմաներ կրկնության համար:
Մինչև ուսուցչի կողմից տրված ստուգողական աշխատանքը կատարելը.
• Ձեր երեխան կարող է ինքնուրույն պարապել՝ ստուգողական աշխատանքին նախապատրաստվելու համար,
• Դուք կարող եք օգնել Ձեր երեխային նախապատրաստվել ստուգողական աշխատանքին՝ պարապելով նրա հետ ուսուցչի կողմից հանձնարարված թեմաներով,
•«Իմ+» -ի օգնությամբ Դուք կարող եք ծանոթանալ Ձեր երեխայի կողմից կատարած առաջադրանքների լուծման քայլերին և ուղղել թույլ տված սխալները:
Քայլ 2. Դիտել հանձնարարված աշխատանքները, կատարման ժամկետները և ընթացքը
Յուրաքանչյուր ստուգողական աշխատանքի վերաբերյալ առկա է մանրամասն տեղեկատվություն՝ աշխատանքը սկսելու և ավարտելու ամսաթիվը ու ժամը, կատարման ընթացքը:
Քայլ 3. Դիտել յուրաքանչյուր աշխատանքի կատարման արդյունքը
Աշխատանքի ավարտից հետո Դուք կարող եք տեսնել Ձեր երեխայի կողմից տրված պատասխանները:
Քայլ 4. Դիտել առաջադրանքների ճիշտ պատասխանները
«Իմ+» բաժանորդագրության շնորհիվ Դուք և Ձեր երեխան կարող եք տեսնել ստուգողական աշխատանքի յուրաքանչյուր առաջադրանքների ճիշտ պատասխանը, լուծման քայլերը և վերլուծել սխալները: