ԻմԴպրոց կայքի բջջային տարբերակի գործածումը
«ԻմԴպրոց» կայքը հարմարեցված է սմարթ հեռախոսներով և պլանշետով աշխատելու համար և ապահովում է պարզ ու հարմար նավիգացիա իր բոլոր բաժիններով:
Սկզբում անհրաժեշտ է մուտք գործել ԻմԴպրոց Կայք (www.imdproc.am), գործածելով բջջային հեռախոսի բրաուզերը:
Մուտք
ԻմԴպրոց համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է սեղմել Էկրանի վերին աջ անկյունում գտնվող կապույտ գրաֆիկական նշանը: 

Ելք
Եթե գրաֆիկական նշանը նարնջագույն է
, դա նշանակում է, որ արդեն մուտք են գործել կայք և նրա վրա սեղմումով՝ կարելի է դուրս գալ համակարգից:

Մենյու
Մենյու մուտք գործելու համար անհրաժեշտ է սեղմել էկրանի վերին աջ անկյունում գտնվող գրաֆիկական նշանը:

Նավիգացիա
Նախորդ էջ վերադառնալու համար սեղմել էկրանի վերին ձախ անկյունում գտնվող կոճակը:
ԻմԴպրոց կայքի տարբերանշանի (լոգոտիպ) վրա սեղմելով ՝օգտատերը դուրս կգա գլխավոր էջ: 
