Հրապարակված է

ԻմԴպրոց կայքի պաշտոնական բացումը

 

Առցանց ուսուցման նոր հնարավորություն Հայաստանում

2015թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «ԻմԴպրոց» կրթական կայքի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի մի շարք պատասխանատու անձինք` Կրթության Ազգային ինստիտուտի տնօրեն քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը, ԵՊՀ և  Լեզվաբանական համալսարանի դասախոսներ, ինչպես նաև «ԻմԴպրոցի» գործընկեր՝ YaKlass կազմակերպության գլխավոր տնօրեն Վալերի Նիկիտինը, ով ներկայացրեց կայքի ստեղծման պատմությունը, հնարավորությունները և շնորհավորեց ներկաներին «ԻմԴպրոցի» մեկնարկի կապակցությամբ:

Հրապարակված է

Աջակցեք մեզ

«Իմ Դպրոցը» նորաստեղծ կայք է: Ձեր առաջարկներն այն բարելավելու, ինչպես նաև նկատված վրիպակներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ շատ արժեքավոր են: Խնդրում ենք մուտք գործել «Ուղարկել կարծիքներ» բաժին և ուղարկել մեզ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները: