Ժամանակակից դպրոցում, երբ թղթային օրագրերն արդեն քիչ են գործածում, իսկ էլեկտրոնայինները դեռ չեն հասցրել փոխարինել դրանց, ծնողները հաճախ ամբողջապես տեղեկացված չեն իրենց երեխաների առաջադիմության և խնդիրների մասին: Նրանք իրենց երեխաների գնահատականների մասին երբեմն իմանում են միայն կիսամյակի վերջում, երբ արդեն ուշ է լինում դրանք ուղղել: Եթե անգամ երեխան պարտաճանաչ լրացնում է իր օրագիրը, ծնողը, միևնույն է, լիովին տեղեկացված չէ, թե երեխան ինչ դժվարություններ ունի, ո՞ր թեմաներից և ե՞րբ է նրան անհրաժեշտ օգնություն:

Ի՞նչ անել, երբ ուսումնական տարվա վերջը սարերի ետևում չէ և տարեկան գնահատականը կախված է այն բանից, թե ինչքանով է երեխան պատրաստ տարեվերջյան ստուգողական աշխատանքներին կամ քննություններին:

Մեր թիմը մշակել է ժամանակակից և պարզ մեթոդ, որը թույլ կտա ծնողներին արդիական մեթոդներով ու ժամանակին լուծել երեխայի առաջադիմության հետ կապված խնդիրները՝ գերազանց լրացնելով ուսուցչի աշխատանքը: ԻմԴպրոց համակարգն ինքնուրույն կվերլուծի աշակերտի աշխատանքը, արդյունքները և կներկայացնի դրանք ծնողին կայքի «Աշակերտների պորտֆոլիո» բաժնում՝ պարզ տեղեկատվական տեսքով (ինֆոգրաֆիկայի): Ծնողները հնարավորություն կունենան մշտապես տեղյակ լինել իրենց երեխայի կողմից յուրացված թեմաների, ինչպես նաև հանձնարարված ստուգողական կամ տնային աշխատանքների մասին:

«ԻմԴպրոց» կայքի «Աշակերտների պորտֆոլիո» բաժնում ծնողները կտեղեկանան հետևյալի մասին.

  • ուսուցչի կողմից հանձնարարված թեմաների յուրացման աստիճանը
  • տնային աշխատանքի կատարման կարգավիճակը (կատարված է, թե ոչ)
  • այն թեմաները, որոնցից երեխան պետք է կատարի լրացուցիչ առաջադրանքներ
  • երեխայի առաջադիմության ցուցանիշների համեմատական վերլուծությունը՝ իր համադասարանցիների արդյունքների և հանրապետության դպրոցների միջին ցուցանիշների համեմատությամբ:

«Աշակերտների պորտֆոլիո» բաժինը անվճար է, իսկ նրա կարգավորումը՝ ընդամենը մի քանի րոպեների հարց:

Հարգելի ուսուցիչներ

Դուք նույնպես կարող եք ներկայացնել ծնողներին «ԻմԴպրոց» կայքի հնարավորությունները առաջիկա ծնողական ժողովի ժամանակ: «Աշակերտների պորտֆոլիո» բաժինը կօգնի ուսումնական գործընթացում ներգրավել ավելի շատ ծնողների և դպրոցն ու ընտանիքը պահել մշտական կապի մեջ:

Ներբեռնել բրոշյուրը
Հրապարակված է