Շնորհավոր մայիսյան եռատոնը

Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է: Այն եռատոն է մեզ համար. 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

90-ականներին սկիզբ առած պատերազմը բեկումնային դարձավ Շուշիի ազատագրմամբ և նախանշեց մեր հետագա հաղթանակների ուղին: Մեր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները ձեռք բերվեցին հայ զինվորի, կամավորի ու հրամանատարի սխրանքների,  անօրինակ խիզախության  ու արիության շնորհիվ:

Այսօր էլ, ապրիլյան քառօրյա պատերազմն ու հրադադարի բազմակի խախտումներն անձնուրացաբար դիմագրավում են մերօրյա հերոսները, որոնցից շատերը աշակերտական նստարանից են զորակոչվել բանակ և հայրենասիրության առաջին դասերն առել իրենց մանկավարժերից ու ընտանիքներից:

Նվիրական այս օրը համակվենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով:

Առաջնագծում կանգնած մեր մարտիկներին և ողջ հայ ժողովրդին ցանկանանք անկոտրում կամք, խաղաղ  երկինք և լուսավոր ապագա:

«ԻմԴպրոց» կայքն իր գործուն մասնակցությունն է բերում ուսումնասեր և հայրենիքին նվիրվյալ սերունդ կրթելու գործում՝ հանուն մեր երկրի բարգավաճման:

Հրապարակված է