Հրապարակված է

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի

ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի, որը տեղի է ունենալու Երևանի 12 վարչական շրջանների դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու մաթեմատիկա առարկայից 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև:

 

Հրապարակված է

Ամառային մրցույթի հաղթողները զրուցում են մասնագետների հետ

Սիրելի աշակերտներ

Այս տարի ամռանը՝ հունիսի 28-ին, ԻմԴպրոցը կազմակերպեց մրցույթ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Մրցույթը կազմակերպված էր խաղի տեսքով և յուրաքանչյուր աշակերտ կարող էր մասնակցել: Այս հանգամանքները մեծ ոգևորություն առաջացրեցին աշակերտների, նրանց ծնողների, ինչպես նաև ուսուցիչների շրջանում, և մասնակցեցին ավելի քան 1400 աշակերտ:

Հրապարակված է

ՀԱՂԹՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Մեր հաղթողների և նրանց ծնողների առաջարկությամբ ԻմԴպրոցի թիմը այցելեց նրանց դպրոցներ և հանդիսավոր կերպով՝ դպրոցի մյուս աշակերտների և ուսուցիչների ներկայությամբ, շնորհեց հեռախոս-պլանշետները: Մեր հաղթող աշակերտների աշխարհագրական դիրքն ամենևին չէր սահմանափակվում Երևանի դպրոցներով, որը ևս մեկ անգամ ընդգծում է կայքի ամենակարևոր առավելություններից մեկը՝ հավասար ուսման հնարավորություններ Հայաստանում բնակավող յուրաքանչյուր աշակերտի համար: Սիրելի աշակերտներ, հիշե՛ք, Ձեր գիտելիքը Ձեր հաղթաթուղթն է:

Հրապարակված է

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ

Սիրելի ուսուցիչներ,

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:

Դուք կատարում եք անչափ դժվար առաքելություն՝ կրթում և ձևավորում եք մեր անկախ երկրի ապագա քաղաքացիներին: Ընդունեք մեր խորին երախտիքը և շնորհակալությունը Ձեր անձնվեր աշխատանքի, նվիրումի, հոգատարության և նոր մարտահրավերներին մշտապես դիմակայելու կարողության համար: Այսօր Ձեր առջև խորնարհվում են բոլորը: