Սիրելի աշակերտներ,

ԻմԴպրոցը հայտարարում է այս ամառվա իր առաջին մրցույթը Երկրաչափություն առարկայից` նախատեսված 7-8-րդ դասարանների աշակերտների համար։

Առաջին մրցույթը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 15-ին՝ օնլայն (առցանց) ռեժիմով։

 

1

15.06.2017

Երկրաչափություն 7-8

2

22.06.2017

Երկրաչափություն 9

3

29.06.2017

Հայոց լեզու 7-8

 

 

Մրցույթում հաղթող կճանաչվեն մրցութային առաջադրանքներից լավագույն արդյունք ցուցաբերած՝ ամենաբարձր միավորներ հավաքած և ամենաարագը լուծած աշակերտները։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա նվեր՝ բջջային հեռախոս։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս կստանան անակնկալ նվերներ։ Մրցույթի բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքներից, կստանան մասնակցության վկայականներ այն էլեկտրոնային հասցեներին, որոնցով գրանցված են կայքում։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած աշակերտ, ով գրանցված է imdproc.am կայքում և ունի «Իմ+» բաժանորդագրության ցանկացած սակագին։ Այն օգտատերերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել «Իմ+» բաժանորդագրութուն հենց մրցույթի մասնակցության համար, իրենց համար ԻմԴպրոցը պատրաստել է «Իմ+ մրցույթ» բաժանորդագրություն, որի տևողությունը 6 օր է, կգործի հունիսի 9-ից և հնարավորության կտա Ձեզ մասնակցելու հունիսի ընթացքում անցկացվող բոլոր 3 մրցույթներից միայն մեկին։

Հիշեցնենք, որ հաշվառվելու են միայն «Իմ+»-ն ակտիվացրած մասնակիցների արդյունքները։

«ԻմԴպրոց» կայքը մրցույթի ընթացքում մասնակիցների տեխնիկական պատրաստվածության և առաջացած խոտանների հետ կապված հարցերում պատասխանատվություն չի կրում:

Ծանոթացեք նախորդ մրցույթի հաղթողների հավակնորդներին և նրանցից լավագույնը ճանաչվածներին, ովքեր հաղթող են ճանաչվել մասնագետների հետ զրույցից հետո։

 

Հավակնորդների հետ մասնագետների զրույցը

Մրցույթի արժանի հաղթողներ

 

Իսկ հիմա բոլոր ցանկացողներին՝ հետևեք այս քայլերին

1. Գրանցվեք imdproc.am կայքում, որպես դպրոցական, եթե դեռևս գրանցված չեք,

2. Մինչև հունիսի 13-ը ձեռք բերեք «Իմ+» բաժանորդագրություն, այլապես չեք կարողանա մասնակցել մրցույթին,

3. Հունիսի 15-ին մուտք գործեք կայքի «Առարկաներ» բաժին, ընտրեք «Մրցույթ երկրաչափությունից» առարկան և սկսեք լուծել թեստը,

4. Մրցութային առաջադրանքները լուծելու համար սեղմեք «Սկսել թեստը» կոճակը և հիշեք, որ առաջադրանքները կարող եք լուծել միայն հունիսի 15-ին՝ օրվա ցանկացած ժամի, սակայն թեստը սկսելուն պես կունենաք սահմանափակ ժամանակ, որը նախապես նշված  է լինելու թեստի նկարագրում,

5. Առաջադրանքները կատարեք Ձեր պրոֆիլից ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության։ ԻմԴպրոցը շատ է կարևորում արդարության և թափանցիկության սկզբունքը և ցանկանում է, որ հաղթի արժանին, այդ իսկ պատճառով լավագույն արդյունքը ցուցաբերած աշակերտները հրավիրվելու են մեր գրասենյակ՝ մասնագետի հետ զրույցի։

 

Շտապեք մասնակցել՝ լրացնելով հետևյալ հայտը։

Բոլորին մաղթում ենք հաջողություն :)

 

Հրապարակված է