Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է: Այն եռատոն է մեզ
համար. 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի
պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

90-ականներին սկիզբ առած պատերազմը բեկումնային դարձավ Շուշիի ազատագրմամբ և նախանշեց մեր հետագա
հաղթանակների ուղին: Մեր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները ձեռք բերվեցին հայ զինվորի, կամավորի ու
հրամանատարի սխրանքների, անօրինակ խիզախության ու արիության շնորհիվ:

Այսօր էլ, հրադադարի բազմակի խախտումներն անձնուրացաբար դիմագրավում են մերօրյա հերոսները, որոնցից
շատերը աշակերտական նստարանից են զորակոչվել բանակ և հայրենասիրության առաջին դասերն առել իրենց
մանկավարժներից:

Նվիրական այս օրը համակվենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության
զգացումներով:

Առաջնագծում կանգնած մեր մարտիկներին և ողջ հայ ժողովրդին ցանկանանք անկոտրում կամք, խաղաղ երկինք և
լուսավոր ապագա:

«ԻմԴպրոց» կայքն իր գործուն մասնակցությունն է բերում ուսումնասեր և հայրենիքին նվիրյալ սերունդ կրթելու
գործում՝ հանուն երկրի բարգավաճման:

 

 

Հրապարակված է