Տաղանդների դասարան

Սիրելի՛ երեխաներ

ԻմԴպրոցը սրտանց շնորհավորում է ձեզ աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնի առթիվ: Մաղթում ենք ձեզ կանաչ ու հարթ ճանապարհ, մեծ հաջողություններ ամբողջ կյանքի ընթացքում: 

 

Թանկագի՛ն երեխաներ, ուրախ ենք այսօր ներկայացնել մեր անակնկալը՝ հունիսյան մրցույթի մանրամասները:

 

ԻմԴպրոց կերպարի մրցույթ

Ուռաաա՜

Տաղանդների դասարանը հայտարարում ենք բացված:

Եթե ունես որևէ տաղանդ, սուպեր հնարավորություն և սիրում ես լինել ուշադրության կենտրոնում, ապա միացիր մեզ և դարձիր տաղանդների դասարանի անդամ:

Իսկ ի՞նչ է տաղանդների դասարանը: Սա վիրտուալ դասարան է, որտեղ կարող է հայտնվել ցանկացած երեխա, ով ունի որևէ տաղանդ կամ ունակություն: Այստեղ չկան տնային աշխատանքներ, գնահատականներ, փոխարենը կան շա՜տ ուրախ և զվարճալի հնարավորություններ ու անակնկալներ:

Եվ այսպես, տաղանդների դասարանում հայտնվելու համար հարկավոր է՝

  1. ունենալ յուրահատուկ ունակություն, որը քեզ առանձնացնում է բոլորից
  2. նկարահանել վիդեոհոլովակ, որտեղ դու ցուցադրում ես քո սուպեր հնարավորությունը
  3. ուղարկել վիդեոհոլովակը ԻմԴպրոց թիմին՝ info@imdproc.am էլփոստով՝ նշելով անունը, ազգանունը և հեռախոսահամարը կամ տեղադրել այն քո ֆեյսբուքյան էջում #imdproc #dreamclass հեշթեգերով մինչև հունիսի 15-ը:

Ուշադրությու՛ն

Այն երեխաները, ովքեր կուղարկեն իրենց հոլովակները, կմասնակցեն տաղանդների դասարանի առաջին մրցույթին: Երկու շաբաթվա ընթացքում ԻմԴպրոց թիմի քվեարկությամբ կընտրվեն լավագույն հոլովակները, որոնք կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում: Կհայտարարվի քվեարկություն, որի ընթացքում հաղթող կճանաչվի առավելագույն հավանություններին արժանացած մեկ տղա և մեկ աղջիկ:

Իսկ ո՞րն է լինելու մրցանակը:

Այսպիսի բան դեռ չեք լսել: Հաղթողները կդառնան ԻմԴպրոցի կերպարները և կհայտնվեն կայքի հրապարակումներում:

 

 

Հրապարակված է