Նոր տիպի առաջադրանք ԻմԴպրոց կայքում

Հարգելի՛ ուսուցիչ,

Այժմ ԻմԴպրոց կայքում Դուք կարող եք ստեղծել սեփական առաջադրանքի նոր տեսակ՝ ֆայլով պատասխան պարունակող առաջադրանք:

Ցանկանու՞մ եք, որ երեխան ձեռքով գրված շարադրություն կամ լուծման քայլերով ֆայլ կցի իր աշխատանքին, ուրեմն ստեղծեք ֆայլով պատասխան պարունակող առաջադրանք և սովորողը կկարողանա որպես պատասխան կցել ցանկացած տեքստային, գրաֆիկական ֆայլ կամ մեդիաֆայլ (10 ՄԲ չգերազանցող):

Սեփական առաջադրանք կարող եք ստեղծել «Առարկաների խմբագիր» և «Ստուգողական աշխատանքներ» բաժիններում:

Ֆայլով պատասխան պարունակող առաջադրանք ստեղծելու համար սեղմեք «Ստեղծիր քո առաջադրանքը» կոճակը:

Բացված պատուհանում ընտրեք «Ֆայլով պատասխան պարունակող» տարբերակը ①

 

Հաջորդ քայլում գրեք հարցը, որը պետք է տրվի աշակերտին ②:  Կարող եք նկար վերբեռնել՝ Ձեր առաջադրանքն ավելի գրավիչ դարձնելու համար: Սեփական առաջադրանքը պահպանելու համար սեղմեք «Շարունակել» կոճակը և նշեք.

  • անվանումը
  • բարդությունը
  • առարկան
  • միավորները

 

Շնորհավորում ենք: Դուք ստեղծեցիք «Ֆայլով պատասխան պարունակող» Ձեր առաջին առաջադրանքը: Սեփական առաջադրանքի մյուս տիպերի մասին  առավել մանրամասն կարդացեք ՏՀՏ դասընթացի «ԻմԴպրոց կայքում ստուգողական և տնային աշխատանքների համար սեփական առաջադրանքների ստեղծում» թեմայում:

 

Հրապարակված է