Նոր ուսումնական տարվա առաջին անակնկալը

Ուռա՜
Սիրելի աշակերտներ, ԻմԴպրոցը ձեզ համար անակնկալ ունի։
Քանի որ մենք գիտենք, որ դուք շա՜տ եք սիրում ԻմԴպրոց կայքում աստղիկներ վաստակել, որոշել ենք ձեզ պարգևատրել։

Ուշադրություն․ բոլոր աշակերտները, ովքեր արդեն ունեն կամ մինչև սեպտեմբերի 30-ը կվաստակեն 200 աստղիկ (այսինքն՝ ԹՈՓ միավոր), 1 տարվա Իմ+ բաժանորդագրությունը կկարողանան 8600 դրամի փոխարեն ձեռք բերել 5000 դրամով:

Մեկ նախապայման. 5000 դրամ ակցիան գործում է միայն բանկով փոխանցում կատարելու դեպքում, կայքից օնլայն բանկային քարտով գնելու դեպքում մեկ տարվա բաժանորդագրությունը կարժենա 8600 դրամ։

Բանկային փոխանցումը կարող եք կատարել մինչև հոկտեմբերի 25-ը։

Իսկ եթե դուք դեռևս չունեք նշված միավորը և դժվարանում եք այն վաստակել, ԻմԴպրոցը որոշել է հեշտացնել ձեր գործը: 200 ԹՈՓ միավորը ավելի արագ և հեշտ վաստակելու համար Դուք կարող եք ուղղակի լրացնել կից նշված հայտը և դրա դիմաց կստանաք 15 օրվա ԱՆՎՃԱՐ Իմ+ բաժանորդագրություն:

Հիշեք. նրանք, ովքեր վաստակած չեն լինի 200 ԹՈՓ միավոր, Իմ+ բաժանորդագրության արտոնյալ պայմաններից չեն օգտվի:

Նախ համոզվեք, որ վաստակել եք 200 ԹՈՓ միավոր և կատարեք բանկային փոխանցում ԻմԴպրոց կայքի հաշվեհամարին:
Բանկում փոխանցումը կատարելիս «Փոխանցման նպատակ» դաշտում պետք է նշել հեռախոսահամար և այն էլփոստի հասցեն կամ մուտքանունը, որով աշակերտը գրանցված է ԻմԴպրոց կայքում: Մեր հաշվեհամարը կարող եք տեսնել այստեղ։

 

Հրապարակված է