Սիրելի՛ ուսուցիչներ, ԻմԴպրոցը շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ձեր անձնվեր ու հոգատար աշխատանքով դուք արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:

Կրթությունն այն ոլորտն է, որի զարգացումը թե՛ մեր սերունդներին, թե՛ մեր երկիրը դարձնելու է ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին ավելի բաց: Կրթության բարձր որակի ապահովման գործում շատ կարևոր է, որ այն իրականացվի ժամանակակից նորարական մոտեցումներին համապատասխան, իսկ այդ ճանապարհը կարող ենք կերտել միասին՝ ԻմԴպրոցի հետ համատեղ:

Կրկին շնորհավորում ենք ձեզ և մաղթում ենք տոնական բարձր տրամադրություն, աշխատանքային հաջողություններ, առողջություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:

Հրապարակված է